• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 01:20
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
4 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Մեծ Պահքի առիթով

Հասարակություն,
15 Փետրուար 2021 12:53

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով: Դրանում ասվում է.

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր,
Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության ու սպառնալիքների դեմ զգոնության պակասի, ազգային արժեքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրության տկարացման։
Հոգևոր կյանքի այս առանձնահատուկ ժամանակաընթացքի մեջ կոչված ենք զղջման ու ապաշխարության զգացումներով ընթանալու ինքնաքննության, սխալներին անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին. «Ապաշխարեցե՛ք և դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից» (Գործք Գ 19-20)։
Ապաշխարությունը տկարությունից նորոգություն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործվում է, նվիրագործվում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դեպի կատարելություն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթությունն է տարածում հավատացյալի և ժողովրդի կյանքում՝ հեռացնելով չարի փորձություններից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարությանը միանում է Աստծո բարեգթությունը, որով հեղվում են երկնային ողորմությունը, տերունապարգև մխիթարությունն ու շնորհները։ Երկնային օրհնությունների ու բարիքների աղբյուրը նաև ազգի կյանքում բացվում է համընդհանուր ապաշխարության ու զղջման միջոցով, ինչպես որ Աստված խոստանում է Սուրբ Գրքում. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, Մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը։
Մեր սրտաբուխ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Իր բազում ողորմությունները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացյալ սրտերին և Իր գթառատությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրա։ Թող Աստծո բարի հայացքի ներքո Տիրոջ զորակցությամբ իրականություն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղություններից ու դժվարություններից հառնելու դեպի բարձունքը հաղթանակների և հաջողությունների՝ ի զորացումն մեր պետության և ի բարօրություն ազգիս։ Եվ թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն։

Tags: Մեծ ՊահքՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՈւղերձ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին. «Հայդուկ» ջոկատ

28 Փետրուար 2021 18:50

«Հայդուկ» ջոկատը  հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին միանալու վերաբերյալ:  Հայտարարության մեջ ասված է. «Երջանկահիշատակ հերոս հրամանատար...

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանում

28 Փետրուար 2021 13:45

  Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ...

Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ

28 Փետրուար 2021 10:50

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սումբայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով ուղերձ է հղել, որում ասված է.  «Այսօր ոգեկոչում ենք 1988 թ....

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որով հայտնել է, որ...

  • Լրահոս

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան

28 Փետրուար 2021 23:48

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել. ԱԳՆ

28 Փետրուար 2021 23:35

Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը․ՄԻՊ

28 Փետրուար 2021 23:17

Թուրքիան հիբրիդային հրթիռ է մշակել, որով ծրագրում է տիեզերական ապարատը Լուսին հասցնել

28 Փետրուար 2021 22:55

Հայաստան Թուրքիայի ԶՈՒ-ի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ

28 Փետրուար 2021 22:36

Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել

28 Փետրուար 2021 22:18

Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ

28 Փետրուար 2021 22:00

Իրանը հրաժարվում է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններից

28 Փետրուար 2021 21:47

ԱՄՆ-ը Սիրիայում իր ապօրինի ռազմաբազայից ԻՊ-ի տասը զինյալ է տեղափոխել Դեր Զոր

28 Փետրուար 2021 21:31

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

28 Փետրուար 2021 21:12

Նոյեմբերի 23-ից մինչև օրս ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 535 հա տարածք

28 Փետրուար 2021 20:52

Հայտնի է այն մթերքը, որը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը

28 Փետրուար 2021 20:24
Members of 'My Step' faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA
Հայաստան

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ...

Կարդալ
Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ