• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մարտ 2021 08:12
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
5 ° Wed
-1 ° Thu
-3 ° Fri
1 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Moody’s-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը

Հասարակություն,
19 Փետրուար 2021 17:35

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody’s Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ՝ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Չնայած համավարակի և պատերազմի հետևանքներով պայմանավորված իրավիճակին՝ ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, ֆինանսական կայուն վիճակը և դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Վարկանշումն ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:

Նշենք, որ Ընկերությունը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել և առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում եւ այլ կարեւոր ուղղություններ։

Տարեվերջին ստորագրվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից բարենպաստ պայմաններով 60 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման պայմանագիրը՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները ընկերությանը տրամադրվել են ս.թ. փետրվարին:

Tags: Ba2 վարկանիշISOMoody'sՀԷՑ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

RA Human Rights Defender Arman Tatoyan presented the  annual report of the National Preventive Mechanism activities

Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ

08 Մարտ 2021 21:48

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների...

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, վարդեր են բաժանվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

08 Մարտ 2021 21:21

«Այսօր Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, վարդեր են բաժանվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրաքաղաքի տարբեր վայրերում՝ բուժհաստատություններում,...

Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը

08 Մարտ 2021 20:48

Քաղաքացիները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են ուսապարկ-պատգամավորի խրտվիլակը՝ որպես մարմնավորում վերջինիս էության, ինչպես նաև...

ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում

08 Մարտ 2021 20:31

Նշելով Կանանց միջազգային օրը `ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարներն այսօր ընդգծել են, որ կանայք կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ տարածքում խաղաղության...

  • Լրահոս

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Թուրքիան ուժեղացնում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ էներգետիկ ոլորտում

08 Մարտ 2021 23:02

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը եղել է Դիանա Աբգարը. ԱԳՆ 

08 Մարտ 2021 22:52

Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս

08 Մարտ 2021 22:42

ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին

08 Մարտ 2021 22:19

23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում. Աղվան Վարդանյան

08 Մարտ 2021 22:03

Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ

08 Մարտ 2021 21:48

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, վարդեր են բաժանվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

08 Մարտ 2021 21:21

Ռուս խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Դադիվանք և Ամարաս

08 Մարտ 2021 21:03

Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը

08 Մարտ 2021 20:48

ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում

08 Մարտ 2021 20:31

Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին․ շնորհավոր Մարտի 8

08 Մարտ 2021 20:10

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

08 Մարտ 2021 19:52

Սահմանափակումներ, որոնք այսօրվանից վերացվել են Վրաստանում

08 Մարտ 2021 19:35
Իրավունք

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Հայաստանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ դատական ​​հայց հարուցելու մտադրություն ունի: Վերջինս...

Կարդալ
Տարածաշրջան

Թուրքիան ուժեղացնում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ էներգետիկ ոլորտում

08 Մարտ 2021 23:02

Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը` հղում...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ