Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime):
Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ: Ներկայիս բանաձևն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանն ու կոնսոլիդացիային:
Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:
Դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը: Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով:
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը
Այսօր համավարակի պատճառով կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր...