Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Բակո Սահակյանը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լևոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ:
Հայ կնոջ կերպարը փորագրանկարներում և բացիկների վրա. եզակի ցուցահանդես է բացվել Գյումրիում
Էքսկուրսավարները հաճախ Գյումրին անվանում են Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը և ասում, որ Գյումրին նման չէ Հայաստանի մյուս քաղաքներին: Գյումրու կոլորիտը հյուսում...