Ռափայել Գաբրիելի Պատկանյան` հայ գրող, մտավորական, ծնվել է 1830թ. նոյեմբերի 20-ին Նոր Նախիջևանում գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում: Կրթությունն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ` Դորպատի, Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում:
Գրողի առաջին ստեղծագործություններն են եղել «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի»-ն: Դեռև 1852թ.` 22 տարեկան հասակում, իր ուսանող ընկերների հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը, որի առաջին պրակը լույս է տեսել արդեն երեք տարի անց` 1855 թ.: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում:
1880-ին Պատկանյանի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ:
Ընդհանուր առմամբ մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Նրան իրավամբ կարելի է համարել հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկը:
Հայ կնոջ կերպարը փորագրանկարներում և բացիկների վրա. եզակի ցուցահանդես է բացվել Գյումրիում
Էքսկուրսավարները հաճախ Գյումրին անվանում են Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը և ասում, որ Գյումրին նման չէ Հայաստանի մյուս քաղաքներին: Գյումրու կոլորիտը հյուսում...