• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 02:24
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-3 °c
Երևան
3 ° Sat
2 ° Sun
2 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Հայաստան, Սպորտ,
03 Փետրուար 2021 20:27

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին: 

«Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել», – ասել է նա:

 

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը:

«Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:

Ֆեդերացիաների ներկայացուցիչներին նա նաև տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ: Բացի դրանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում շուտով գործելու է մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:

Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ առանձին հանդիպումներ՝ առավել հասցեական քննարկումներ անցկացնելու համար:

Tags: գիտությանԿԳՄՍՆՀայաստանի կրթությանմշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է․ ՄԱԿ

26 Փետրուար 2021 00:23

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ...

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել

26 Փետրուար 2021 00:13

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք...

Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից սադրանքներ չեն իրականացվել․ ՊՆ

26 Փետրուար 2021 00:05

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային...

ՌԴ Դաշնային խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկայունանա

25 Փետրուար 2021 23:58

Ռուս սենատորները կապ են պահպանում իրենց հայաստանյան գործընկերների հետ։ ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս ունի...

  • Լրահոս

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է․ ՄԱԿ

26 Փետրուար 2021 00:23

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել

26 Փետրուար 2021 00:13

Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից սադրանքներ չեն իրականացվել․ ՊՆ

26 Փետրուար 2021 00:05

ՌԴ Դաշնային խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկայունանա

25 Փետրուար 2021 23:58

Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն. Արամ Ա

25 Փետրուար 2021 23:50

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

25 Փետրուար 2021 23:35

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

25 Փետրուար 2021 23:30

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

25 Փետրուար 2021 23:25

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը

25 Փետրուար 2021 23:01

Հայաստանում իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության. ԵԱՀԿ գործող նախագահ

25 Փետրուար 2021 22:25

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր․ Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին

25 Փետրուար 2021 22:09

ՀՀ վարչապետին հավանաբար մոլորեցրել են. ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ ԼՂ-ում «Իսկանդերների» կիրառման մասին

25 Փետրուար 2021 21:44

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին

25 Փետրուար 2021 21:00

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում

25 Փետրուար 2021 20:45
Հայաստան

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է․ ՄԱԿ

26 Փետրուար 2021 00:23

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ...

Կարդալ
Հայաստան

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել

26 Փետրուար 2021 00:13

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ