70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ է նվաճել Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։ Այս մատին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի մամուլի ծառայությունը։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։ Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։
Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։
Հիշեցնենք, որ նախօրեին 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային կարգի բրոնզե մեդալը բաժին էր հասել Միհրան Ջաբուրյանին։
Հայ խորհրդարանականները մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները զբաղված են ոչ միայն օրենսդրական աշխատանքով, այլ նաև մասնակցում են աշխարհի ինտելեկտուալ խաղի՝ շախմատի մրցաշարին: ՀՀ ԱԺ...