Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել:
Գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարում Սերգեյ Մովսեսյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր։ Պավել Պոնկրատովը նույնպես հավաքել է 9 միավոր և գրավել 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 8 միավորով բաժանել է 5-17-րդ հորիզոնականները:
Արագ շախմատի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով
Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենալու Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5...