«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից:
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել Մարկոսին և մաղթել հաջողություններ:
Հավելենք, որ ավելի վաղ Մարկոսը հայտարարել էր նաև Հայաստանի Ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Եթե Ռոնալդուն խնդիր է, ապա ես կցանկանայի ավելի շատ այդպիսի խնդիրներ․ Կյելինի
Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է այն տեսակետը, որ թուրինյան թիմի խնդիրները հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մեջ են. հաղորդում է armsport-ը:...