Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացած նիստում որոշում կայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար 23 մլն դրամ հատկացնելու մասին:
Հատկացված ֆինանսական միջոցներով կկազմվի մարզադպրոցի կառուցման նախագիծն ու նախահաշվարկի փաստաթղթեր:
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով
Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենալու Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5...