Լյովենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) գիտնականները մշակել են բանաձև, որի օգնությամբ պարզել են լավագույնին՝ Կրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի զույգից: Այն ունի VAEP կրճատ անվանումը: Բանաձևի շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ոչ միայն գոլերի և գոլային փոխանցումների քանակը, այլև գնահատել ընդհանուր առմամբ բոլոր խաղային գործողությունները՝ հարվածները, փոխանցումները, շրջանցումները, սահընկումներն և այլն:
Ուսումնասիրության համար վերցվել են Մեսսիի և Ռոնալդուի ցուցանիշները՝ սկսած 2013/14 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջան:
Արդյունքում՝ Մեսսիի միջին VAEP ցուցանիշը մեկ խաղում կազմել է 1.21, իսկ Ռոնալդուի ցուցանիշը՝ 0.61:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով
Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենալու Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5...