• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 14:09
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Wed
5 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արա Այվազյանի ելույթը՝ Իրանի ԱԳՆ պատվիրակության հետ հանդիպմանը

Հայաստան, Տարածաշրջան,
27 Հունվար 2021 14:55

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ՀՀ և Իրանի ԱԳ պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորագրության համաձայն՝ Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: «Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,-նշել է Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը ընդգծել է նաև, որ Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, ՀՀ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը:

«Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում:

Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,-շեշտել է Արա Այվազյանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ և Իրանի արտգործանախարարների հանդիպումը։ Երկուշաբթի օրվանից մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը։ Զարիֆը մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում և ՌԴ-ում։

Tags: Արա ԱյվազյանԶարիֆի այցը տարածաշրջանԻրան-Հայաստան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Փաշինյանը Մարուքյանին հրավիրել է հանդիպման

02 Մարտ 2021 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին լրագրողներին ասաց Էդմոն Մարուքյանը: «Ես համաձայնեցի...

Ուժեղ քամի, բուք, ցրտահարություն․ ինչ եղանակ է կանխատեսվում մարտին

02 Մարտ 2021 11:46

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտ ամսվա եղանակային կանխատեսումները։   Մասնավրորապես,  կենտրոնից հայտնում են, որ փետրվարի համեմատությամբ՝ մարտին օդի միջին...

Մեղրիում և Խնձորեսկում խոշոր ջրամբարների կառուցումը հրատապ անհրաժեշտություն է․ Սյունիքի մարզպետ

02 Մարտ 2021 11:34

Սյունիքի մարզպետարանը հայտարարել է ոռոգման շրջանի մեկնարկի մասին։  Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․    «Անցած շաբաթվա վերջին աշխատանքային...

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Կորոնավիրուսի 240 նոր դեպք՝ Հայաստանում

02 Մարտ 2021 10:59

Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ...

  • Լրահոս

Կազմակերպվելու է հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար  հետազոտություն․ ԱՆ

02 Մարտ 2021 14:07

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին փորձում են աշխատանքից ազատել․ Դավիթ Խաժակյան

02 Մարտ 2021 13:56

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել պետական տուրքը

02 Մարտ 2021 13:51

Փաշինյանը Մարուքյանին հրավիրել է հանդիպման

02 Մարտ 2021 13:38

Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

02 Մարտ 2021 13:29

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատական նիստի մեկնարկից առաջ փակեցին Արշակունյաց պողոտան

02 Մարտ 2021 13:16

Առաջարկվում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

02 Մարտ 2021 13:14

Տպավորություն էր, որ մենք ներկա ենք Բաքվում Ալիևի կազմակերպած հաղթական պարադին. Նաիրա Զոհրաբյան

02 Մարտ 2021 13:08

«Գնումների մասին» օրենքի փոփոխություններով ուզում ենք չեզոքացնել կոռուպցիոն ռիսկերը․ Պապոյան

02 Մարտ 2021 13:03

Նախորդ տարի իրականացվել է 570 ծրագիր՝ 26 միլիարդ դրամ արժողությամբ․ ՀՀ կառավարություն (տեսանյութ)

02 Մարտ 2021 12:56

Գործարարների կողմից քննադատված օրինագծում փոփոխություններ են կատարվել

02 Մարտ 2021 12:47

Ֆոտոմրցույթ՝ ատոմային ոլորտի 55-ամյակի առթիվ․ հայտարարված է 6 մրցանակ

02 Մարտ 2021 12:37

Մի շարք համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել․ Դատախազություն

02 Մարտ 2021 12:25

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

02 Մարտ 2021 12:21
Առողջություն

Կազմակերպվելու է հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար  հետազոտություն․ ԱՆ

02 Մարտ 2021 14:07

Առողջապահության նախարարությունը հայտարարում է «Մի՛ գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին» հանրային միջոցառմանն մեկնարկի մասին։ «Մարտի 3-ին, ժամը 13:00-19:00 Երևանի Տիգրան...

Կարդալ
Երևան

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին փորձում են աշխատանքից ազատել․ Դավիթ Խաժակյան

02 Մարտ 2021 13:56

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․ «Այսօր Երևանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ