• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 21:54
  • 497.14
  • 588.86
  • 6.47
3 °c
Երևան
3 ° Sun
3 ° Mon
3 ° Tue
4 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

Կրթություն, Տարածաշրջան,
17 Փետրուար 2021 21:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բայց ուրախ է, որ, ի վերջո, այն կայանում է: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ թեև նախարարը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում, սակայն փորձառության շնորհիվ կկարողանա հաղթահարել մարտահրավերներն ու լուծել իր առջև դրված խնդիրները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանն արձանագրել է, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ, իսկ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նրա խոսքով՝ անցած տարին Հայաստանի համար շատ բարդ է եղել: Նախ՝ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ են դարձել:

«Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:

Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը: Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ անհրաժեշտ է հայ և վրացի երիտասարդների միջև խթանել շփումները՝ այդպիսով երկարաժամկետ կտրվածքով ապահովելով հետագա համագործակցությունը մասնագետների շրջանում: Համակարծիք լինելով նախարարի հետ՝ Գիորգի Սագանելիձեն ասել է, որ կրթության և գիտության բնագավառում նույնպես առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը:

Tags: ԿԳՄՍ նախարար- ՀՀ-ում Վրաստանի դեսպան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը կողմերին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին

06 Մարտ 2021 19:29

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի վերաբերյալ, տեղեկանում են Վրաստանի...

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

06 Մարտ 2021 13:41

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասիբ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։...

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

05 Մարտ 2021 20:37

Գանձակի հայերի ջարդերից և ինքնապաշտպանությունից 33 տարի անց համացանցում հրապարակվել է այդ իրադարձությունների մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում...

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:...

  • Լրահոս

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց. գտնվում է սերիական արտադրության փուլում

06 Մարտ 2021 21:49

Գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վ. Քերոբյան

06 Մարտ 2021 21:39

Արարատ, խաշ և կոնյակ. Հայաստանը սահմանները բացում է ռուս զբոսաշրջիկների համար

06 Մարտ 2021 21:34

Ստեփանակերտի զարգացման ծրագրերը նախապատերազմյան շրջանի համեմատ,ընդհանուր առմամբ, չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

06 Մարտ 2021 21:03

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

06 Մարտ 2021 20:47

ԱՄՆ հայ փաստաբանների միությունը «Գորշ գայլերի» ռասիզմի վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

06 Մարտ 2021 20:32

Մեղմացվել են մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները. ՀՀ ԱՆ

06 Մարտ 2021 20:16

178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ.-ի տնտեսական ազատության ինդեքս

06 Մարտ 2021 20:00

Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Տաշքենդի «Մեծ սաղավարտում»

06 Մարտ 2021 19:44

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը կողմերին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին

06 Մարտ 2021 19:29

Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը

06 Մարտ 2021 19:13

ԼՂ հակամարտությունը չի ավարտվել, և  եռակողմ հայտարարությունը չի կարող ապահովել հարատև խաղաղություն. Արտակ Բեգլարյան

06 Մարտ 2021 18:58

Արցախում արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները ոչ աշխատանքային օրերին

06 Մարտ 2021 18:43

Ռեանիմոբիլներ, թաղամասի կառուցում. հանգանակության գումարները կուղղվեն Արցախ

06 Մարտ 2021 18:28
Տնտեսություն

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց. գտնվում է սերիական արտադրության փուլում

06 Մարտ 2021 21:49

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է. «Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված...

Կարդալ
Գիտություն և տեխնիկա

Գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վ. Քերոբյան

06 Մարտ 2021 21:39

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում այսօր կայացել...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ