• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 23:44
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-1 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
1 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին մնում է սառեցված C-400-ի պատճառով. Պենտագոն

Հայաստան, Տարածաշրջան,
24 Փետրուար 2021 10:47

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է Անկարային կոչ անել հրաժարվել ռուսական սպառազինությունից: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ամերիկայի Ձայն»-ին:

«Թուրքիայի մասնակցությունը ծրագրին մնում է սառեցված: Մենք կոչ ենք անում Թուրքիային չշարունակել C-400-ի մատակարարումը»,- հայտարարել է Քիրբին:

Նրա խոսքով՝ Թուրքիան «բազմաթիվ հնարավորություններ է ունեցել վերջին տասը տարում Միացյալ Նահանգներից Patriot համակարգեր ձեռք բերել, սակայն դրա փոխարեն նրանք նախընտրել են C-400 համակարգերը, ինչը Ռուսաստանին շահույթ, հասանելիություն եւ ազդեցություն է տալիս»:
Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թուրքիան պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ում տեղակայված միջազգային իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային պահպանել մասնակցությունը F-35-ի արտադրության ծրագրին, որից Անկարան հանվել է ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել ԱՄՆ-ում և Հյուսիսատլանտյան դաշինքում։ Քանի որ Թուրքիան չի ենթարկվում նրանց ճնշումներին և չի հրաժարվում C-400-ից, Վաշինգտոնը Անկարային դուրս է թողել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Չնայած ԱՄՆ-ն երկար ժամանակ սպառնում էր Թուրքիային մի շարք միակողմանի պատժամիջոցներով, սակայն չէր շտապում դրանք իրականացնել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից։ Անկարան զգուշացրել է, որ պատժամիջոցների կիրառումն անպատասխան չի թողնի։

Tags: C-400F-35 կործանիչԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն ՔիրբիԹուրքիաՊենտագոն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նախագահը Փաշինյանի՞ ն է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը

26 Փետրուար 2021 16:39

Hraparak-ի տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած...

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

26 Փետրուար 2021 16:24

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող...

Վարչապետի խոսնակն արձագանքել է Պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելու մասին լուրերին

26 Փետրուար 2021 16:02

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում...

Կրեմլում բացահայտել են Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները

26 Փետրուար 2021 15:37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել Հայաստանում ստեղծված իրավիճակի օրենքի...

  • Լրահոս

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են. Լենա Նազարյան

26 Փետրուար 2021 23:15

Արտարժույթների փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

26 Փետրուար 2021 23:00

ԵՄ հայտարարությունը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ

26 Փետրուար 2021 22:45

ԼՂ հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում. ՌԴ ՊՆ

26 Փետրուար 2021 22:30

Անկացվել են ՀՕՊ զորքերի և ավիացիայի համատեղ շտաբային մարզումներ. ՀՀ ՊՆ

26 Փետրուար 2021 22:14

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները

26 Փետրուար 2021 22:00

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

Հակոբ Արշակյանը հայկական արտադրության հարվածային ԱԹՍ է ներկայացրել (տեսանյութ)

26 Փետրուար 2021 21:26

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. Արցախի ԱԳ նախարար 

26 Փետրուար 2021 21:19

Հայաստանի և Իրանի քաղաքների միջև ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

26 Փետրուար 2021 21:09

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել

26 Փետրուար 2021 21:00

Եթե Նիկոլը կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 20:45

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

26 Փետրուար 2021 20:38

«Մեր պահանջն այլընտրանք չունի». Հայրենիքի փրկության շարժումը՝ հաջորդ հանրահավաքի մասին

26 Փետրուար 2021 20:34
Քաղաքականություն

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են. Լենա Նազարյան

26 Փետրուար 2021 23:15

Իմ պատկերացմամբ, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։...

Կարդալ
Տնտեսություն

Արտարժույթների փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

26 Փետրուար 2021 23:00

Հայաստանյան բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 26-ի, ժամը 20:00-ի դրությամբ ունեն հետևյալ պատկերը.  Rate.am-ից տեղեկանում ենք, որ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ