• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 21:57
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Վահան Քերոբյանի հարցազրույցը՝ իրանական IRNA լրատվական գործակալությանը

Տնտեսություն,
04 Փետրուար 2021 11:50

Աշխատանքային այցով հունվարի 22-ից 26-ը Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։  

«IRNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել  է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռքբերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։

Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար:

Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։

Վահան Քերոբյանն, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից, իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։ 

Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։

Տրանսպորտային խնդիրների լուծման տարբերակներից մեկը համարելով Երևան-Թեհրան երկաթգծի գործարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի մասին ստորագրած եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր  ճանապարհներն ապաշրջափակվելու են, որը թույլ կտա գործարկել Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը։

Խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։

Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ էլ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները և  թե´ առևտրականները։

Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին»։

Tags: IRNAԱյց՝ ԻրանՎահան Քերոբյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Արտարժույթի փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

28 Փետրուար 2021 18:09

Հայաստանյան բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 28-ի, ժամը 18:00-ի դրությամբ ունեն հետևյալ պատկերը.  Rate.am-ից տեղեկանում ենք, որ...

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է. տնտեսագետ

28 Փետրուար 2021 14:40

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է իր վերլուծությունը՝ նշելով, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած...

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Արկադի Խաչատրյանի մեկնաբանությունը ՀՆԱ-ի վերաբերյալ Ահա ‭2020‬թ‭. ‬ՀՀ համախառ‭ն ‬ներքին‭ ‬արդյունքի ‭(‬Հ‭ՆԱ‬)‭ ‬տարեկան նախնակա‭ն ‬տվյալները՝ ‭ՀՆԱ իրական անկումը կազմել է...

ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության 82 մմ ականանետները և ականները

27 Փետրուար 2021 19:56

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության 82 մմ ականանետները և ականները։ «Կիրառվում է խրամուղիներում,...

  • Լրահոս

ԱՄՆ-ը Սիրիայում իր ապօրինի ռազմաբազայից ԻՊ-ի տասը զինյալ է տեղափոխել Դեր Զոր

28 Փետրուար 2021 21:31

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

28 Փետրուար 2021 21:12

Նոյեմբերի 23-ից մինչև օրս ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 535 հա տարածք

28 Փետրուար 2021 20:52

Հայտնի է այն մթերքը, որը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը

28 Փետրուար 2021 20:24

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում․ Մարուքյան

28 Փետրուար 2021 20:06

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը.ՄԻՊ

28 Փետրուար 2021 19:55

Հայրենիքի փրկության շարժումը վաղվա հանրահավաքը կանցկացնի 18։00-ին

28 Փետրուար 2021 19:39

Աբովյան քաղաքում 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր

28 Փետրուար 2021 19:29

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 430 բեռնատար է կուտակվել

28 Փետրուար 2021 19:15

Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր. մի քանի հ/կ-ներ հայտարարություն են արել

28 Փետրուար 2021 19:06

Միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին. «Հայդուկ» ջոկատ

28 Փետրուար 2021 18:50

Հայաստանը զրո ելույթով է արձագանքել թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային. Արմեն Աշոտյան

28 Փետրուար 2021 18:30

Արտարժույթի փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

28 Փետրուար 2021 18:09

«Ճակատագիրը քեզ համար անժամանակ անմահության ճանապարհ էր նախատեսել». Արցախի հերոս Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է

28 Փետրուար 2021 17:46
Տարածաշրջան

ԱՄՆ-ը Սիրիայում իր ապօրինի ռազմաբազայից ԻՊ-ի տասը զինյալ է տեղափոխել Դեր Զոր

28 Փետրուար 2021 21:31

ԱՄՆ զինծառայողները Հասեկե նահանգում գտնվող իրենց ապօրինի ռազմաբազայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 զինյալ են տեղափոխել Դեր Զոր նահանգի անապատ,...

Կարդալ
Արցախ

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

28 Փետրուար 2021 21:12

Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ