• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Մարտ 2021 16:35
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
4 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Զբոսաշրջության ոլորտում կադրերի վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն

Տնտեսություն,
05 Փետրուար 2021 14:21

Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Մասնագետի խոսքով՝ այս տարի բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել, որպեսզի զբոսաշրջությունը հնարավոր լինի փրկել փլուզումից։ Իսկ ի՞նչ պետք է անել ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։

«Պետք է զբոսաշրջության ոլորտը արագ զարգացնելու համար ծրագիր մշակել։ Թիրախում պետք է լինի ներգնա զբոսաշրջության զարգացումը։ Անհրաժեշտ է նաև որոշակի բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև գործարար ներդրումային մրցակցային միջավայրը բարելավել։ Շատ կարևոր է նաև, որ մենք աշխարհին ապացուցենք, որ Հայաստանն, ինչպես միշտ, կարող է բարձր մակարդակով, ջերմորեն հյուրընկալել  այցելուներին»,- ասաց փորձագետը և ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ-ն չներառվի այցերի համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։

Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ այս ամենին կարելի է հասնել, եթե ունենք պահանջարկին համապատասխանող պրոֆեսիոնալ մասնագետներ։

Ոլորտի ներկայացուցիչները ձեռքները ծալած չեն նստում․ այս ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրեր են սկսել։

«Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում, որը լավ հնարավորություններ է ընձեռում մարդկանց՝ իրենց հմտությունների կատարելագործման հարցում»,- առաջիկա անելիքները ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նա նշեց, որ համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում խնդիր է դրված պահպանել և զարգացնել կադրային պոտենցիալը, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում վերականգնել զբոսաշրջության ոլորտի սահմանափակումների հետևանքով գրանցված կորուստները։

Մեխակ Ապրեսյանն իր հերթին տեղեկացրեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան ևս կշարունակի երկշաբաթյա էքսկուրսավարների վերապատրաստման ծրագրերը։

Tags: Զարմինե ԶեյթունցյանՀայաստանի զբոսաշրջության պետական ​​կոմիտեՄեխակ ԱպրեսյանՏուրիզմի հայկական ֆեդերացիա
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

05 Մարտ 2021 15:01

Սույն թվականի մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս...

Բանջարեղենը թանկացել է, միրգն՝ էժանացել

05 Մարտ 2021 10:45

Հայաստանում  սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.3 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6 %։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ...

Քննարկվել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ համագործակցությունը

04 Մարտ 2021 21:48

Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման...

Ավինյանը Մոլինեուսին ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները

04 Մարտ 2021 19:19

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել...

  • Լրահոս

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

Թմրամիջոցի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. ՔԿ

05 Մարտ 2021 15:44

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

05 Մարտ 2021 15:25

Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար (տեսանյութ)

05 Մարտ 2021 15:24

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

05 Մարտ 2021 15:01

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 

05 Մարտ 2021 14:52

Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:26

Կորոնավիրուսային պատկերը՝ Արցախում

05 Մարտ 2021 14:07

Եթե երկիրը վտանգի մեջ է, բանակը ոտքի վրա պիտի լինի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:05

Սյունեցիներն անհանգստանալու կարիք չունեն․ Պն փոխնախարար

05 Մարտ 2021 13:45
Առողջություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝...

Կարդալ
Կրթություն

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ