• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Մարտ 2021 00:20
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
4 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
5 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել. Սերժ Սարգսյան

Տնտեսություն,
17 Փետրուար 2021 00:20

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսել նաև ապագայի իր տեսլականի մասին:   

«Առաջինը՝ չպետք է Արցախի և Հայաստանի տարբաժանում անենք: Մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագա ու մտածել, թե Հայաստանում կարող ենք լավ ապագա ունենալ: Անկախ նրանից, թե ինչպիսի ողբերգության առաջ մեզ կանգնեցրեցին այս կապիտուլյանտները, մենք պետք է մեզնից վանենք հուսահատությունը: Անկասկած շատ ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներևակայելին, բայց մյուս կողմից էլ մենք ուղղակի պարտավոր ենք առանց վախենալու վերլուծել իրականությունը և նայել ճշմարտության աչքերին»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, որոնք կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել և մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից:

«Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացավ կյանքի-մահու կռիվ տալ և հաղթել: Հեշտ չէր, և նույնիսկ այն պահերին, երբ թվում էր թե ամեն ինչ վերջացած էր: Երբեք մենք մեղավորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել և պատասխանատվության կանչել մարդկանց, որոնք իրենց գործը լավ չէին անում: Ի վերջո, 30 տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր որպես այդպիսին, մենք Հայաստանից հեռու ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն էինք տվել, որ նրանք հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ լինեն: Ես այս ասպեկտի վրա եմ ուշադրություն դարձնում, որովհետև շատերը խոսում են արտագաղթի մասին: Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ: Բոլորը պետք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ հայտնվեն, պարտված ժողովրդի ներկայացուցիչներ  են լինելու և ուզեն, թե չուզեն՝ չեն կարողանալու գլուխները բարձր քայլել: Պետք է մնալ Հայաստանում ու գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում: Բոլորս՝ մեծ ու փոքր, պետք է լծվենք դժվար աշխատանքի, պետք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամեն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով և այսպիսի մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը: Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է: Եվ պետք է գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որպեսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում՝ մենք կորցնելու ենք մեր պետությունը և դադարելու ենք որպես ժողովուրդ գոյություն ունենալ»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ օգնում են նրանց, ովքեր ուզում են դեպի լավը տանել իրենց կյանքը կամ պետությունը:

«Մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել և չպետք է լինենք, պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը և կարողանանք բարելավել մեր սոցիալական վիճակը»,-ասել է Ս. Սարգսյանը:

Tags: ՀարցազրույցՀարցազրույց. մաս 2ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նախատեսվում է 3 տարում բնակարանով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. ԱՀ նախագահ

02 Մարտ 2021 20:55

  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների, տեղեկացնում...

Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ. քաղաքապետարան

02 Մարտ 2021 20:27

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց...

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներդրումային ներուժը

02 Մարտ 2021 19:46

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին. տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը...

Տեղի է ունեցել արտառոց դեպք․ օտարերկրյա ներդրումների ներհոսքը կրճատվել է (տեսանյութ)

02 Մարտ 2021 18:30

Եթե «Իսկանդեր»-ի մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է անում և դա թյուրիմացություն է առաջացնում, նշանակում է՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ...

  • Լրահոս

Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես

02 Մարտ 2021 23:02

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք

02 Մարտ 2021 22:47

Սյունիքում 23 համայնքի պատկանող հողամասերը ապօրինի վարձակալության հանձնելու քրգործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել

02 Մարտ 2021 22:32

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

02 Մարտ 2021 22:16

ԱՄՆ ՀԴԲ ղեկավարը վկայություն է տալու Կապիտոլիումի դեմ հարձակման գործի հետաքննության համար

02 Մարտ 2021 22:01

«Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթը կանցկացվի նոր ֆորմատով

02 Մարտ 2021 21:45

Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում ՀՀ և ԵՄ-ի միջև բազմաոլորտ գործընկերության համար. Բորել

02 Մարտ 2021 21:30

Երևանի Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

02 Մարտ 2021 21:11

Նախատեսվում է 3 տարում բնակարանով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. ԱՀ նախագահ

02 Մարտ 2021 20:55

Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին

02 Մարտ 2021 20:39

Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ. քաղաքապետարան

02 Մարտ 2021 20:27

Թուրքիայի մշակույթի նախարար. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»

02 Մարտ 2021 20:12

Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի

02 Մարտ 2021 20:07

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը

02 Մարտ 2021 19:56
Մշակույթ

Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես

02 Մարտ 2021 23:02

Այսօր պատիվ ունեցա Մատենադարանում ներկա գտնվելու Արցախի ձեռագրերի սպասված ցուցահանդեսի բացմանը: Վաղվանից այցելուները կարող են վայելել այս և շատ այլ...

Կարդալ
Արցախ

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք

02 Մարտ 2021 22:47

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ