• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Մարտ 2021 18:48
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
3 ° Mon
3 ° Tue
4 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5% տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ. Տիգրան Ավինյան

Տնտեսություն,
19 Փետրուար 2021 20:12

Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել է.

«Նախքան աշխատանքների մեկնարկը, ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ:

Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում:

Այս իրողությունը հետևություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը»:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը՝ մասնավոր հատվածում գործառնություններն են: Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը:

Tags: ՎԶԵԲՏիգրան ԱվինյանՓՄՁ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց. գտնվում է սերիական արտադրության փուլում

06 Մարտ 2021 21:49

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է. «Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված...

Արարատ, խաշ և կոնյակ. Հայաստանը սահմանները բացում է ռուս զբոսաշրջիկների համար

06 Մարտ 2021 21:34

Մոսկվայի և Երևանի միջև թռիչքների վերսկսումից հետո Հայաստանը դարձել է ամենատարածված օտարերկրյա ուղղությունը ռուսաստանցիների շրջանում. գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Ինքնաթիռները...

178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ.-ի տնտեսական ազատության ինդեքս

06 Մարտ 2021 20:00

Վաշինգտոնում գտնվող ամերիկյան ՛՛The Heritage Foundation՛՛-ը (Ժառանգություն հիմնադրամ) օրերս հրապարակել է աշխարհում տնտեսական ազատության 2021 թվականի՝ տարեկան իր զեկույցը. գրում...

Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում

05 Մարտ 2021 21:42

«Լավ բիզնես հնարավորությունների մասին, որով խնդրում եմ կիսվել։ Այսօր, մարտի 5-ին, կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել...

  • Լրահոս

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

07 Մարտ 2021 18:40

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել

07 Մարտ 2021 18:26

Հայաստանում էական փոփոխությունների կարիք կա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. հայտարարություն

07 Մարտ 2021 18:10

Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում. Ն. Զոհրաբյան

07 Մարտ 2021 17:48

Շուռնուխում բարձրացվեց հայկական եռագույնը՝ 30 մետր բարձրությամբ (տեսանյութ)

07 Մարտ 2021 17:27

Հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն անթույլատրելի են. ԱԱԾ

07 Մարտ 2021 17:08

Հայկ Մարությանը Տերյան փողոցում բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել. Հետք

07 Մարտ 2021 16:48

«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները

07 Մարտ 2021 16:30

Այսօր տեղի ունեցողը որևէ կերպ համեմատելի չէ 2018 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի հետ. «Իմ քայլի» պատգամավոր

07 Մարտ 2021 16:10

ՊՆ-ի և Տավուշի մարզպետի արձագանքը՝ մարզի մի քանի գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերին

07 Մարտ 2021 15:52

Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին. Սյունիքի մարզպետարան

07 Մարտ 2021 15:39

Նոր տվյալներ՝ Արցախում կորոնավիրուսի տարածման ու վարակակիրների մասին

07 Մարտ 2021 15:32

«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը շարունակում են սպասարկել անձամբ Նիկոլի շահերը. Արմեն Աշոտյան

07 Մարտ 2021 15:16

Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով. Հայրենիքի փրկության շարժման կոչը՝ մարտի 8-ին ընդառաջ

07 Մարտ 2021 15:07
Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

07 Մարտ 2021 18:40

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի...

Կարդալ
Армения

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել

07 Մարտ 2021 18:26

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել։ Համայնքներին նոր կոլորիտ հաղորդելու, զբոսաշրջային տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ