• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 01:09
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
4 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով

Տնտեսություն,
23 Փետրուար 2021 13:03

Համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումների արդյունքում 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը՝ ընդամենը 2 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախարարը նախ նկատեց, որ եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Նա շեշտեց՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը: Արդյունքում մինչև 2020-ը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը:

Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքով»,-ասաց Այվազյանը:

Այսպիսով՝ 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3.9 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2.03 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ սակայն, միության անդամ պետությունների կողմից պետությունների օժանդակության ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազել է, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվել է մեղմել տնտեսական բացասական հետևանքները: Նա շեշտեց, որ ԵԱՏՄ-ի շուկան արտահանման առումով ՀՀ-ի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի:

Tags: ԱպրանքաշրջանառությունԵԱՏՄ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Արտարժույթի փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

28 Փետրուար 2021 18:09

Հայաստանյան բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 28-ի, ժամը 18:00-ի դրությամբ ունեն հետևյալ պատկերը.  Rate.am-ից տեղեկանում ենք, որ...

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է. տնտեսագետ

28 Փետրուար 2021 14:40

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է իր վերլուծությունը՝ նշելով, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած...

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Արկադի Խաչատրյանի մեկնաբանությունը ՀՆԱ-ի վերաբերյալ Ահա ‭2020‬թ‭. ‬ՀՀ համախառ‭ն ‬ներքին‭ ‬արդյունքի ‭(‬Հ‭ՆԱ‬)‭ ‬տարեկան նախնակա‭ն ‬տվյալները՝ ‭ՀՆԱ իրական անկումը կազմել է...

ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության 82 մմ ականանետները և ականները

27 Փետրուար 2021 19:56

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության 82 մմ ականանետները և ականները։ «Կիրառվում է խրամուղիներում,...

  • Լրահոս

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան

28 Փետրուար 2021 23:48

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել. ԱԳՆ

28 Փետրուար 2021 23:35

Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը․ՄԻՊ

28 Փետրուար 2021 23:17

Թուրքիան հիբրիդային հրթիռ է մշակել, որով ծրագրում է տիեզերական ապարատը Լուսին հասցնել

28 Փետրուար 2021 22:55

Հայաստան Թուրքիայի ԶՈՒ-ի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ

28 Փետրուար 2021 22:36

Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել

28 Փետրուար 2021 22:18

Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ

28 Փետրուար 2021 22:00

Իրանը հրաժարվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններից միջուկային գործարքի շուրջ

28 Փետրուար 2021 21:47

ԱՄՆ-ը Սիրիայում իր ապօրինի ռազմաբազայից ԻՊ-ի տասը զինյալ է տեղափոխել Դեր Զոր

28 Փետրուար 2021 21:31

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

28 Փետրուար 2021 21:12

Նոյեմբերի 23-ից մինչև օրս ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 535 հա տարածք

28 Փետրուար 2021 20:52

Հայտնի է այն մթերքը, որը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը

28 Փետրուար 2021 20:24
Members of 'My Step' faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA
Հայաստան

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ...

Կարդալ
Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ