Անցած ճգնաժամային տարում սուբվենցիոն փաթեթներով շինաշխատանքները գրեթե չեն ընդհատվել: Իրականացվել է 570 ծրագիր՝ 26 միլիարդ դրամ արժողությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ըստ ՀՀ կառավարության՝ պետություն-համայնք գործակցությամբ 2021թ-ին էլ կբարեկարգվեն մարզային ենթակառուցվածքները՝ ճանապարհներից մինչև դպրոց ու մշակույթի տուն։ Արդեն ավելի քան 700 սուբվենցիոն հայտ է ստացվել:
«Ամենօրյա աշխատանքը չի դադարում հատկապես խոշորացված և ֆինանսապես կայուն համայնքներում։ Ամեն օր բնակիչը տեսնում է, որ իր համայնքում բարեկարգվում է հնամաշ ենթակառուցվածք՝ ճանապարհ, մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն»,-ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։