Լինելով բավականին բարդ և կարևոր գործընթաց՝ Brexit-ը հսկայական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության տարբեր ոլորտների վրա։ Մասնավորապես, Brexit-ի հետևանքով արժեզրկվում է ազգային արժույթը՝ ֆունտ ստերլինգը։
Սեպտեմբերի 2-ի դրությամբ այն նվզավել է 0.8%-ով՝ կազմելով 1.20635$ կամ € 1.10։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել էր, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին, գործարքով կամ առանց գործարքի՝ հուշելով մի շարք պատգամավորների միավորվել կուսակցական խմբերով` փորձելով կանխել Մեծ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից՝ առանց ներքին համաձայնության: Այսպիսով՝ Brexit-ը նախատեսվում է իրականացնել Հոկտեմբերի 31-ին։
ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է հանրությանը․ Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի՝ ասուլիսում հնչեցրած...