• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Մարտ 2021 06:21
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
5 ° Thu
4 ° Fri
6 ° Sat
3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Քաղաքականություն,
24 Օգոստոս 2020 15:04

ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը

Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ. փետրվարի 12-ից մինչև 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2014թ. մարտի 17-ից մինչև 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչև 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

ՀՀ դատախազության կոլեգիայի և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է;

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:

Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Tags: Գևորգ ԲաղդասարյանԴավիթ ՄելքոնյանՀՀ Գլխավոր Դատախազություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

02 Մարտ 2021 22:16

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան. գրում է ermenihaber-ը: Նշվում...

ԱՄՆ ՀԴԲ ղեկավարը վկայություն է տալու Կապիտոլիումի դեմ հարձակման գործի հետաքննության համար

02 Մարտ 2021 22:01

Հունվարի 6-ի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ավելի քան 250 մարդու. գրում է VOA-ն: Հետաքննությունների դաշնային բյուրոյի...

Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում ՀՀ և ԵՄ-ի միջև բազմաոլորտ գործընկերության համար. Բորել

02 Մարտ 2021 21:30

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության...

Թուրքիայի մշակույթի նախարար. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»

02 Մարտ 2021 20:12

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի...

  • Լրահոս

Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես

02 Մարտ 2021 23:02

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք

02 Մարտ 2021 22:47

Սյունիքում 23 համայնքի պատկանող հողամասերը ապօրինի վարձակալության հանձնելու քրգործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել

02 Մարտ 2021 22:32

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

02 Մարտ 2021 22:16

ԱՄՆ ՀԴԲ ղեկավարը վկայություն է տալու Կապիտոլիումի դեմ հարձակման գործի հետաքննության համար

02 Մարտ 2021 22:01

«Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթը կանցկացվի նոր ֆորմատով

02 Մարտ 2021 21:45

Համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում ՀՀ և ԵՄ-ի միջև բազմաոլորտ գործընկերության համար. Բորել

02 Մարտ 2021 21:30

Երևանի Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

02 Մարտ 2021 21:11

Նախատեսվում է 3 տարում բնակարանով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. ԱՀ նախագահ

02 Մարտ 2021 20:55

Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին

02 Մարտ 2021 20:39

Շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ. քաղաքապետարան

02 Մարտ 2021 20:27

Թուրքիայի մշակույթի նախարար. «Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»

02 Մարտ 2021 20:12

Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի

02 Մարտ 2021 20:07

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը

02 Մարտ 2021 19:56
Մշակույթ

Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես

02 Մարտ 2021 23:02

Այսօր պատիվ ունեցա Մատենադարանում ներկա գտնվելու Արցախի ձեռագրերի սպասված ցուցահանդեսի բացմանը: Վաղվանից այցելուները կարող են վայելել այս և շատ այլ...

Կարդալ
Արցախ

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք

02 Մարտ 2021 22:47

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ