Պարզ չէ, թե որ չափանիշներով է Վ․ Մանուկյանը ժողովրդի թեկնածուն․ է․ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն:

Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է:

«Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու:

«Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա:Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով:

«Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ:

«Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:

Առնչվող Նորություններ

Անն Լինդեն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Անն Լինդեն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Aյդ մասին...

  • Լրահոս

Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրություն չունի. Թոմաս դե Վաալ

Արևմտյան փորձագետները շարունակում են քննարկել ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության հետևանքները և ազդեցությունը Հայաստանի ու համայն հայության վրա....

Կարդալ