• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 18:27
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Wed
5 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստան, Մարզեր, Քաղաքականություն,
16 Դեկտեմբեր 2020 19:46

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը»,-նշել է մարզպետն իր Facebook-յան հայտարարության մեջ։

Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանը 2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել է՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։

«Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա մարդուն, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես…»,-նշել է նա։

Ըստ նրա՝ իրենց որոշ չափով հաջողվել է հասնել իրենց նպատակակետին։ «Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս»,-նշել է Ղուկասյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել լոռեցիներին՝ իրեն տրված վստահության քվեի համար։

 

Tags: Անդրեյ ՂուկասյանՆիկոլ Փաշինյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Կոտայքում «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր կհիմնվեն

02 Մարտ 2021 17:57

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և...

Արա Այվազյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առիթով

02 Մարտ 2021 17:53

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր...

Սպասվում են տեղումներ՝ ձյան ու անձրևի տեսքով

02 Մարտ 2021 17:38

Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին՝ անձրև։ Մարտի 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց...

Անդրանիկ Քոչարյանը հեռակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին

02 Մարտ 2021 17:36

Սույն թվականի մարտի 2-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեռակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության...

  • Լրահոս

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

02 Մարտ 2021 18:25

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

02 Մարտ 2021 18:02

Կոտայքում «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր կհիմնվեն

02 Մարտ 2021 17:57

Արա Այվազյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առիթով

02 Մարտ 2021 17:53

Ջրամբարների լցվածությունը՝ մարտի 2-ի դրությամբ

02 Մարտ 2021 17:47

Սպասվում են տեղումներ՝ ձյան ու անձրևի տեսքով

02 Մարտ 2021 17:38

Անդրանիկ Քոչարյանը հեռակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին

02 Մարտ 2021 17:36

Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին. Վարուժան Ավետիքյան

02 Մարտ 2021 17:26

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարն ազատվել է պաշտոնից

02 Մարտ 2021 17:18

Տապալել եք ձեր առաքելությունը․ Ռուբինյանը՝ ԲԴԽ նախագահին

02 Մարտ 2021 17:14

Գերատեսչական ստուգումներ՝ 5-րդ զորամիավորումում (լուսանկար)

02 Մարտ 2021 17:05

Ցավում եմ, որ նախագահը կարող էր նման զիջման գնալ․ Արամ Վարդևանյան 

02 Մարտ 2021 16:58

«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հետ շտապ հանդիպում է պահանջում

02 Մարտ 2021 16:47

Մայրաքաղաքի ապագա պարեկներն այսօր հանդիսավոր երդվել են (լուսանկար, տեսանյութ)

02 Մարտ 2021 16:34
Զինված ուժեր

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

02 Մարտ 2021 18:25

Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր...

Կարդալ
Կրթություն

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

02 Մարտ 2021 18:02

Հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ