• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 08:07
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
2 ° Wed
5 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Եռակողմ հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների․ Փաշինյանը՝ Զարիֆին

Քաղաքականություն,
27 Հունվար 2021 17:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Այս մասին գրել է ՀՀ կառավարության պաշտոնական էջը։

«ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- հայտնել է կայքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Tags: ԶարիֆՆիկոլ ՓաշինյանՊաշտոնական Այց
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում,...

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

01 Մարտ 2021 21:50

Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Այս անգամ կողմերը համաձայնություն...

Մարտի 3-ին ընդդիմությունը ԱԺ-ի մոտ հանրահավաք կանցկացնի

01 Մարտ 2021 21:35

Չորեքշաբթի օրը ԱԺ–ում տեղի է ունենալու հարցուպատասխան, ըստ օրենքի՝ վարչապետը պետք է ներկայանա Խորհրդարան «Այդ նույն օրը՝ ժամը 16.00–ին, այս...

«Լազարևյան ակումբը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ

01 Մարտ 2021 21:18

«Լազարեւան» միջազգային ակումբի Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրացման հետ՝ կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին...

  • Լրահոս

Վրաստանում բենզինը թանկացել է. վարորդները դժգոհում են

01 Մարտ 2021 23:08

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

Ռուսաստանը մինչև ապրիլի 1-ը երկարաձգեց «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի կիրառումը

01 Մարտ 2021 22:38

Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

01 Մարտ 2021 22:21

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

01 Մարտ 2021 22:06

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

01 Մարտ 2021 21:50

Մարտի 3-ին ընդդիմությունը ԱԺ-ի մոտ հանրահավաք կանցկացնի

01 Մարտ 2021 21:35

«Լազարևյան ակումբը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ

01 Մարտ 2021 21:18

ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ

01 Մարտ 2021 21:03

48 ժամվա իրենց գործը կատարել են 44 օրում. Սեյրան Օհանյան

01 Մարտ 2021 20:53

Ռազմական դրության ժամանակ ԳՇ պետին որևէ ձևով չի կարելի հեռացնել․ Միքայել Մելքումյան

01 Մարտ 2021 20:36

«Նիկոլ դավաճան». «Նիկոլ վարչապետ». Փաշինյանի առաջնորդած երթն անցնում է Բաղրամյան պողոտայի կողքով

01 Մարտ 2021 20:29

Նախագահին պաշտոնանկ անելու հիմք չկա․ Արթուր Վանեցյան

01 Մարտ 2021 20:20

Գլխավոր շտաբին չպետք է հասցնել այն վիճակին, որ նման հայտարարություն անեն․ Մովսես Հակոբյան

01 Մարտ 2021 20:12
Տարածաշրջան

Վրաստանում բենզինը թանկացել է. վարորդները դժգոհում են

01 Մարտ 2021 23:08

Վրաստանում բենզինի գինն ավելացել է. գրում է aliq.ge-ն: Վարորդներն արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են սկսել երկրի բոլոր մեծ...

Կարդալ
Հայաստան

ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

01 Մարտ 2021 22:58

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ