• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Մարտ 2021 16:55
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
4 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» խուճապային տրամադրությունների, սպասումների մասին

Հասարակություն, Քաղաքականություն,
28 Հունվար 2021 09:40

«Հրապարակ»  գրում է. «Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել  խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։  

Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը դիմել են Սահմանադրական դատարան և վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, և համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին»:

«Ժողովուրդ»-ը  գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են: Բանն այն է, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու: Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ապա ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու»։

«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել.  Փետրվարի 1-ից գործարկվում է «Ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը, որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը: «Փաստ» թերթը երեկ ամբողջ օրը տեղեկություններ էր ստանում, որ այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո ավիաընկերությունների հեռախոսները բառացիորեն չեն լռում, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն»:

«168 ժամ»-ը գրում է. «Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ, հատկապես, հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։ Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետևից արել և անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար»։

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում:

Tags: Մամուլի տեսությունՕրվա մամուլ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում: Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական...

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական...

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը: Մեր բարեկամ երկրի այս ավիաընկերությունը գտնվում է միջազգային...

Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:26

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն ժամանած ԱԺ պատգամավոր և ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն ու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը...

  • Լրահոս

Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում

05 Մարտ 2021 16:35

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

Թմրամիջոցի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. ՔԿ

05 Մարտ 2021 15:44

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

05 Մարտ 2021 15:25

Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար (տեսանյութ)

05 Մարտ 2021 15:24

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

05 Մարտ 2021 15:01

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 

05 Մարտ 2021 14:52

Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:26

Կորոնավիրուսային պատկերը՝ Արցախում

05 Մարտ 2021 14:07

Եթե երկիրը վտանգի մեջ է, բանակը ոտքի վրա պիտի լինի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:05
Սպորտ

Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում

05 Մարտ 2021 16:35

Հայստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի...

Կարդալ
Առողջություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ