• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 14:34
  • 497.14
  • 588.86
  • 6.47
6 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Վարչապետի հրաժարականի հետ կապված ոչինչ չի փոխվել իմ դիրքորոշումներում․ Գարեգին Բ

Քաղաքականություն,
28 Հունվար 2021 11:28

Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երբեք նման վտանգների առջև կանգնած չենք եղել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝  պատասխանելով հարցին, թե ինչու է վերջին շրջանում եկեղեցին խառնվում քաղաքականությանը։

«Երբեք անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին բնական է՝ իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր  զգաստացնող խոսքը պետք է ասեր»,- ասաց Վեհափառը՝ հավելելով, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային շահից ելնելով։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ կապված ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։ 

«Եկեղեցին առաջնորդվում է պետական շահերից ելնելով, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»,- ընդգծեց Վեհափառը։

Լրագրողները Կաթողիկոսին հարց ուղղեցին նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին։

Գարեգին Բ-ն պատասխանեց, որ ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան նպաստել գերեվարված զինծառայողների վերադարձին։

Նշենք, որ Բանակի տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել  ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաններ։ «Եռաբլուր» են այցելել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հրաժարական տալ՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված:
«Ներկա ճգնաժամային պահին մենք հայրաբար կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ ցնցումներից, հնարավոր բախումներից և ողբերգական շրջադարձերից խուսափելու համար»,-ասված էր Գարեգին Բ-ի ուղերձում:

Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Tags: «Եռաբլուր» Զինվորական ՊանթեոնԱﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին ԲՆիկոլ Փաշինյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 14:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե վաղը կայանալիք հանրահավաքին ինչ հարցեր է քննարկելու:  Կրկին շեշտելով, որ Հայաստանում...

Խստորեն դատապարտելի է սումգայիթյան ոճրագործությունը. ՀՀ նախագահ

28 Փետրուար 2021 13:30

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ.  «Սիրելի հայրենակիցներ, 33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում...

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչով դիմել է երևանցիներին

28 Փետրուար 2021 12:14

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել վաղը կայանալիք հանրահավաքի ու երթի վերաբերյալ:  Հայտարարության մեջ ասված է. «Երևանի ավագանու...

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահի աշխատակազմ

28 Փետրուար 2021 11:39

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ նախագահի աշխատակազմը՝ հայտնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի...

  • Լրահոս

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 14:20

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

28 Փետրուար 2021 13:56

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանում

28 Փետրուար 2021 13:45

Խստորեն դատապարտելի է սումգայիթյան ոճրագործությունը. ՀՀ նախագահ

28 Փետրուար 2021 13:30

Քանի ապրում ենք, կհիշենք ազգային պատկանելության պատճառով զոհ գնացած մեր հայրենակիցներին. Կարեն Սարգսյան

28 Փետրուար 2021 13:14

Նոր տվյալներ՝ ՀՀ տարածքում առկա փակ ավտոճանապարհների մասին

28 Փետրուար 2021 12:52

Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

28 Փետրուար 2021 12:33

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչով դիմել է երևանցիներին

28 Փետրուար 2021 12:14

Արցախում մինչ օրս կորոնավիրուսի 2385 դեպք է հաստատվել

28 Փետրուար 2021 12:00

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահի աշխատակազմ

28 Փետրուար 2021 11:39

Բոլոր մարզպետներին և քաղաքապետերին հրահանգված է մարդ մատակարարել հրապարակ. Նաիրա Զոհրաբյան

28 Փետրուար 2021 11:22

Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 265 նոր դեպք է հաստատվել

28 Փետրուար 2021 11:05

Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ

28 Փետրուար 2021 10:50

Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի սկիզբը դրեց. Արցախի ԱԳՆ 

28 Փետրուար 2021 10:40
Քաղաքականություն

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 14:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե վաղը կայանալիք հանրահավաքին ինչ հարցեր է քննարկելու:  Կրկին շեշտելով, որ Հայաստանում...

Կարդալ
Արցախ

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

28 Փետրուար 2021 13:56

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ