• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 10:34
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
3 ° Thu
5 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մարուքյանի հայտարարություններն իրականության աղավաղման տպավորություն են թողնում․ Ա․ Աշոտյան

Հայաստան, Քաղաքականություն,
03 Փետրուար 2021 16:12

«Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ներկայացրել Մարուքյանին ուղղված բաց նամակը։

Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.

ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:

բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:

գ. Միչև հիմա արտասվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:

դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգոււթյուններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:

Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:

Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:

Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.

Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:
Պատերազմի հետ կապված եղած բացահայտումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:
Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:
Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում:
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:

Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.

Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):
Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:
Հետևությունները թողնում եմ ձեզ:

Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքյանին:

Tags: Արմեն ԱշոտյանԷդմոն ՄարուքյանՍերժ Սարգսյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար․ Արմեն Սարգսյան

01 Մարտ 2021 10:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական...

Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

01 Մարտ 2021 09:47

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե նախարար Սուրեն Պապիկյանի հայրը ստիպում է...

Մատենադարանում բացվելու է արցախյան ձեռագրերի ցուցահանդես․ ԱԳՆ

01 Մարտ 2021 09:19

Մարտի 3-ին Մատենադարան - Matenadaran բացվելու է «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես։ Այս մասին Facebook-ի էջում գրել...

Members of 'My Step' faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ...

  • Լրահոս

Մայրաքաղաքում ու մարզերից մեկում հոսանքի երկարատև անջատում է լինելու

01 Մարտ 2021 10:23

Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար․ Արմեն Սարգսյան

01 Մարտ 2021 10:15

Ռուս խաղաղապահների համար Արցախում ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել

01 Մարտ 2021 10:11

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

01 Մարտ 2021 09:56

Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

01 Մարտ 2021 09:47

Մատենադարանում բացվելու է արցախյան ձեռագրերի ցուցահանդես․ ԱԳՆ

01 Մարտ 2021 09:19

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան

28 Փետրուար 2021 23:48

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել. ԱԳՆ

28 Փետրուար 2021 23:35

Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը․ՄԻՊ

28 Փետրուար 2021 23:17

Թուրքիան հիբրիդային հրթիռ է մշակել, որով ծրագրում է տիեզերական ապարատը Լուսին հասցնել

28 Փետրուար 2021 22:55

Հայաստան Թուրքիայի ԶՈՒ-ի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ

28 Փետրուար 2021 22:36

Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել

28 Փետրուար 2021 22:18
Հասարակություն

Մայրաքաղաքում ու մարզերից մեկում հոսանքի երկարատև անջատում է լինելու

01 Մարտ 2021 10:23

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան...

Կարդալ
Քաղաքականություն

Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար․ Արմեն Սարգսյան

01 Մարտ 2021 10:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ