• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 22:19
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
1 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Վազգեն Մանուկյանը մի խումբ հայրենադարձների հետ քննարկում է ունեցել

Հայաստան, Քաղաքականություն,
03 Փետրուար 2021 22:06

Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել: Ինչպես փոխանցում է «Հայրենիքի փրկության շարժումը», այս հարցն այսօր բարձրացրել են մի խումբ հայրենադարձներ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայրենադարձության և ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող «Վերադարձ Հայաստան» կազմակերպության և ՀՅԴ Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի խնդիրների, հայրենադարձության գաղափարախոսության նկատմամբ Հայրենիքում և Սփյուռքում առկա ընկալումների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, քննարկել այն հարցը, թե ի՞նչ անել, որ Սփյուռքում ապրող հայը վերադառնա Հայաստան:

Ամենակարևորն, ըստ ներկաների, խնդիրն ազգային և պետական օրակարգ բերելն է:

«Հայաստանը նախ պետք է ունենա տեսլական, որի մեջ ներառված կլինի նաև հայրենադարձությունը: Պետք է ձևակերպվեն հայրենադարձության խնդիրներն ու նպատակները, որից հետո նոր հնարավոր կլինի մշակել ծրագրեր ու ռազմավարություն»,-ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ դեռևս 1988 թվականի Շարժման ժամանակ այդ հարցերը եղել են ապագա կառավարության օրակարգում, քննարկվել են աշխարհով մեկ հայկական կառույցների ձևավորման, համաշխարհային ազգի գաղափարները, որոնց մեջ կարևորվել է նաև հայրենադարձության հարցը:

Հայրենադարձության պետական քաղաքականությունը պետք է հենված լինի ոչ միայն հայրենասիրական և զգացական դաշտի վրա, այլև բխի չոր տնտեսական հաշվարկների, երկրի անվտանգային, ժողովրդագրական, մարդկային ու մասնագիտական ռեսուրսների համալրման և այլ խնդիրներից:

Այս տեսակետն են հայտնել հայրենադարձները, որոնք իրենց փորձի հիման վրա ներկայացրել են նաև խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայրենիք վերադարձին, իսկ վերադառնալուց հետո՝ ինտեգրմանը:
Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ ներկաների, պետական հստակ ծրագրերի, օրենսդրական դաշտի բացակայությունն է:

Վազգեն Մանուկյանը ներկաներին առաջարկել է կազմել փաստաթուղթ, որը Հայաստանի ապագա իշխանությունների համար կարող է դառնալ հիմք և ուղենիշ հայրենադարձության հայեցակարգի մշակման և հետագա գործընթացները կազմակերպելու համար:

Tags: Վազգեն ՄանուկյանՎազգեն Մանուկյանի հանդիպումը հայրենադարձների հետ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. Արցախի ԱԳ նախարար 

26 Փետրուար 2021 21:19

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ...

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել

26 Փետրուար 2021 21:00

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը:   Նշենք, որ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել,...

Եթե Նիկոլը կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 20:45

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանց ենթարկվեց այդ ջարդին, իսկ...

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

26 Փետրուար 2021 20:38

Փետրվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար...

  • Լրահոս

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները

26 Փետրուար 2021 22:00

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

Հակոբ Արշակյանը հայկական արտադրության հարվածային ԱԹՍ է ներկայացրել (տեսանյութ)

26 Փետրուար 2021 21:26

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. Արցախի ԱԳ նախարար 

26 Փետրուար 2021 21:19

Հայաստանի և Իրանի քաղաքների միջև ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

26 Փետրուար 2021 21:09

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել

26 Փետրուար 2021 21:00

Եթե Նիկոլը կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 20:45

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

26 Փետրուար 2021 20:38

«Մեր պահանջն այլընտրանք չունի». Հայրենիքի փրկության շարժումը՝ հաջորդ հանրահավաքի մասին

26 Փետրուար 2021 20:34

Հայկ Մարությանը Վլադիլեն Բալյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է հանձնել

26 Փետրուար 2021 20:23

Նիկոլի իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ. Միքայել Մինասյան

26 Փետրուար 2021 20:12

Արցախը ՄԻՊ-ողջունել է գերիների վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

26 Փետրուար 2021 20:00

Կանգնած ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին. Մեղրիի քաղաքապետ

26 Փետրուար 2021 19:50

Ցավալի էր ինձ համար. Մխիթար Հայրապետյանը՝ Լևոն Արոնյանի հայտարարության մասին

26 Փետրուար 2021 19:37
Հասարակություն

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները

26 Փետրուար 2021 22:00

ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի հայտարարություն է տարածել, որում ասված է.    «ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների...

Կարդալ
Իրավունք

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մի շարք դիրքորոշումներ է ներկայացրել երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասված է. ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ