• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 11:45
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
3 ° Thu
5 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստան, Քաղաքականություն,
04 Փետրուար 2021 18:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթություն է տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը և այդ գործում մեր երկիրը կարևորում է Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:

Դեսպան Սվենսոնը շեշտել է իր երկրի պատրաստակամությունն ու նպատակադրումը՝ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նպաստելու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս Շվեդիան մեծապես կարևորում է Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչումը, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Պատրիկ Սվենսոնը նշել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է շվեդական բիզնեսի ներգրավմանը մեր երկրի տնտեսական դաշտում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և նշել, որ Հայաստանի օրակարգում առաջնահերթություն է հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես գերիների հետ վերադարձի ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում միջազգային վերահսկողության անհրաժեշտությունը՝ տարբեր մեխանիզմների միջոցով:

Դեսպան Սվենսոնի խոսքով՝ Շվեդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու և հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու գործում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Tags: Շվեդիայի դեսպանՔննարկում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում

01 Մարտ 2021 11:40

Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային...

Նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ․ Գարեգին Բ

01 Մարտ 2021 11:28

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի...

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր

01 Մարտ 2021 11:16

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան...

Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու․ Տիգրան Ավինյան

01 Մարտ 2021 11:07

Փոխվարչապետ Տիգրան Ավենյանը Մարտի 1-ի կապակցությամբ Facebook-ի էջում գրել է․ «13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին,...

  • Լրահոս

Քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում

01 Մարտ 2021 11:40

Շիրակում անչափահասների հանցագործությունների կանխարգելումն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին

01 Մարտ 2021 11:39

Նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ․ Գարեգին Բ

01 Մարտ 2021 11:28

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր

01 Մարտ 2021 11:16

Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու․ Տիգրան Ավինյան

01 Մարտ 2021 11:07

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 158 դեպք է հաստատվել

01 Մարտ 2021 11:03

Կիրականացվեն Խնածախից ու Այգեստանից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

01 Մարտ 2021 10:49

Լուսանկարի շուրջ քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք չկա. Գոռ Աբրահամյան

01 Մարտ 2021 10:37

Մայրաքաղաքում ու մարզերից մեկում հոսանքի երկարատև անջատում է լինելու

01 Մարտ 2021 10:23

Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար․ Արմեն Սարգսյան

01 Մարտ 2021 10:15

Ռուս խաղաղապահների համար Արցախում ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել

01 Մարտ 2021 10:11

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

01 Մարտ 2021 09:56

Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

01 Մարտ 2021 09:47

Մատենադարանում բացվելու է արցախյան ձեռագրերի ցուցահանդես․ ԱԳՆ

01 Մարտ 2021 09:19
Քաղաքականություն

Քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում

01 Մարտ 2021 11:40

Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային...

Կարդալ
Իրավունք

Շիրակում անչափահասների հանցագործությունների կանխարգելումն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին

01 Մարտ 2021 11:39

2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ