• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 12:26
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Wed
5 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան»․Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն,
05 Փետրուար 2021 10:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։

Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա ՀՀ վարչապետը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։

Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար: Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում:

Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների և լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարևոր և պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ:

Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:

Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը»։

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը:

Tags: «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովԵԱՏՄՆիկոլ Փաշինյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

02 Մարտ 2021 12:21

ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի...

Քաղաքական գործընթացի հագուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով. այլ տարբերակ ՀՀ-ում անհնար է. ԱԺ փոխխոսնակ

02 Մարտ 2021 12:17

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որոշում կայացնողը մեկ մարդ է, ուստի նա չի բացառում որևէ...

Ադրբեջանում հայ ռազմագերիներին առնչվող հարցը ԱԺ-ն կքննարկի դռնփակ նիստում 

02 Մարտ 2021 12:00

ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին կայացած նիստին որոշում կայացրեց Ադրբեջանում հայ ռազմագերիներին առնչվող հարցը քննարկել փակ դռների հետևում:   Խոսքն «Ադրբեջանի...

RA Government's extraordinary session took place

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

02 Մարտ 2021 11:57

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի...

  • Լրահոս

Մի շարք համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել․ Դատախազություն

02 Մարտ 2021 12:25

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

02 Մարտ 2021 12:21

Քաղաքական գործընթացի հագուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով. այլ տարբերակ ՀՀ-ում անհնար է. ԱԺ փոխխոսնակ

02 Մարտ 2021 12:17

Զարեհ Սինանյանը մասնակցել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարին

02 Մարտ 2021 12:11

Ադրբեջանում հայ ռազմագերիներին առնչվող հարցը ԱԺ-ն կքննարկի դռնփակ նիստում 

02 Մարտ 2021 12:00

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

02 Մարտ 2021 11:57

Բանակ-իշխանություն խնդիր չկա, կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու-երեք ներկայացուցչի հետ. Ալեն Սիմոնյան

02 Մարտ 2021 11:49

Ուժեղ քամի, բուք, ցրտահարություն․ ինչ եղանակ է կանխատեսվում մարտին

02 Մարտ 2021 11:46

Մեղրիում և Խնձորեսկում խոշոր ջրամբարների կառուցումը հրատապ անհրաժեշտություն է․ Սյունիքի մարզպետ

02 Մարտ 2021 11:34

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

02 Մարտ 2021 11:27

Ներողություն եմ խնդրում․ Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)

02 Մարտ 2021 11:25

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել

02 Մարտ 2021 11:15

Կա՛մ ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տվեք. Մարուքյանն՝ ԱԺ նախագահին

02 Մարտ 2021 11:01

Կորոնավիրուսի 240 նոր դեպք՝ Հայաստանում

02 Մարտ 2021 10:59
Իրավունք

Մի շարք համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել․ Դատախազություն

02 Մարտ 2021 12:25

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և...

Կարդալ
Քաղաքականություն

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

02 Մարտ 2021 12:21

ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ