• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 17:05
  • 497.14
  • 588.86
  • 6.47
8 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» երեկ թեժ է եղել․ հայտարարությանը ոչ բոլորն են կողմ եղել

Հասարակություն, Քաղաքականություն,
09 Փետրուար 2021 09:38

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում իմքայլականները ո՛չ քննարկել, ո՛չ էլ առավել ևս որոշում են կայացրել, այդ որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը և կիրակի պատգամավորների հետ հանդիպմանն ասել է այդ մասին։ Բայց հնարավորություն է տվել արտահերթ ընտրությունների կողմնակիցներին ելույթ ունենալ, հիմնավորել, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններ անցկացնել։

Արտահերթին կողմ են արտահայտվել միայն 4-5 հոգի, սակայն «առաջամարտիկը», որքան էլ զարմանալի է, եղել է Ալեն Սիմոնյանը, ով անգամ պատերազմից հետո Փաշինյանի ամենամոլեռանդ հրապարակային պաշտպաններից է։ Նա ասել է, որ պետք է գնալ ընտրությունների՝ լիցքաթափել մթնոլորտը։  Թիմը, մանավանդ այն հատվածը, որը ոչ մի շանս չունի հաջորդ խորհրդարանում հայտնվելու, երկու ձեռքով կողմ է եղել Փաշինյանի որոշմանը։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, և շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։

Թերթի տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ու PR-ի հնարավորություն ստանան։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը: Իսկ 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով: Այս օրենքների դրույթները համադրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ իրավիճակ բացահայտեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Բանն այն է, որ այս տարվա հունվարի 21-ին խորհրդարանում իր առաջին նիստն է գումարել նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի 2-ին: Ու եթե համադրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդվածի դրույթները, ապա ստացվում է, որ այդ կորոնավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ, այսինքն՝ այն օրը, երբ լրացած է եղել գործունեության համար սահմանված վեց ամիսը»։

Tags: Ինչ են գրում թերթերըՄամուլի տեսությունՕրվա մամուլ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Իմ քայլի» պատգամավոր

28 Փետրուար 2021 16:31

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...

Գործընկերներիս հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին. Վալերի Օսիպյան. Hraparak.am

28 Փետրուար 2021 15:56

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում առկա իրավիճակին: Նա, մասնավորապես, ընդգծել է. «Ես, բնականաբար,...

Ցանկացած հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է. Արթուր Վանեցյան

28 Փետրուար 2021 15:40

Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական մարմիններից, մաքսային, հարկային մարմիններից: Բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված...

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

28 Փետրուար 2021 14:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե վաղը կայանալիք հանրահավաքին ինչ հարցեր է քննարկելու:   Կրկին շեշտելով, որ Հայաստանում...

  • Լրահոս

Բանակի կողքին եմ և միշտ այդպես է լինելու. Ջալալ Հարությունյան. Irakanum.am

28 Փետրուար 2021 17:00

Ստորագրահավաք՝ Արա Սաղաթելյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով

28 Փետրուար 2021 16:45

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Իմ քայլի» պատգամավոր

28 Փետրուար 2021 16:31

Վաղվանից 13 նոր ավտոբուսով կգործի 99 համարի երթուղին

28 Փետրուար 2021 16:14

Գործընկերներիս հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին. Վալերի Օսիպյան. Hraparak.am

28 Փետրուար 2021 15:56

Ցանկացած հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է. Արթուր Վանեցյան

28 Փետրուար 2021 15:40

Դատարանն ազատ է արձակել «Իմ քայլի» պատգամավորին հայհոյած ազատամարտիկին

28 Փետրուար 2021 15:22

Ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին

28 Փետրուար 2021 15:05

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է. տնտեսագետ

28 Փետրուար 2021 14:40

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

28 Փետրուար 2021 14:20

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

28 Փետրուար 2021 13:56

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանում

28 Փետրուար 2021 13:45

Խստորեն դատապարտելի է սումգայիթյան ոճրագործությունը. ՀՀ նախագահ

28 Փետրուար 2021 13:30

Քանի ապրում ենք, կհիշենք ազգային պատկանելության պատճառով զոհ գնացած մեր հայրենակիցներին. Կարեն Սարգսյան

28 Փետրուար 2021 13:14
Արցախ

Բանակի կողքին եմ և միշտ այդպես է լինելու. Ջալալ Հարությունյան. Irakanum.am

28 Փետրուար 2021 17:00

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանել է ՀՀ ԶՈւ Գլծավոր շտաբի հայտարարությունը:  Մասնավորապես, Irakanum.am-ի հետ զրույցում նա հաստատել...

Կարդալ
Իրավունք

Ստորագրահավաք՝ Արա Սաղաթելյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով

28 Փետրուար 2021 16:45

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ