• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 07:49
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-3 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ Փաշինյանն այսօր կմեկնի Մոսկվա, Հայաստան գազի ներկրման ծավալները ավելացել են

Հասարակություն, Քաղաքականություն,
10 Փետրուար 2021 09:36

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»: 

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ»: 

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու և ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։ Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը»: 

«Իրավունք»-ը գրում է․ «Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչա­պետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:

Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավա­րությունից, ինչպես որ են­թադրվում էր, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»»:

«Հրապարակ»-ը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։ Ներսիսյանը համակարգի աշխատող է, իսկ վերջին համապետական ընտրություններին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցներից է եւ ակտիվ աշխատել է Մայիլյանի համար։ Արցախի քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ սա ՀՀ-ից թելադրված հերթական որոշումն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է սորոսականների դիրքերն ամրացնել նաեւ Արցախում»։ 

 

 

Tags: Ի՞նչ են գրում թերթերըՄամուլի տեսություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որով հայտնել է, որ...

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. VOA

27 Փետրուար 2021 21:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը. գրում է VOA-ն:...

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն...

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի...

  • Լրահոս

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

27 Փետրուար 2021 22:37

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Արցախում ականազերծվել են 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

27 Փետրուար 2021 22:07

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. VOA

27 Փետրուար 2021 21:59

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Ասկերանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

27 Փետրուար 2021 21:36

Ժամը 15:40-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 3300 մարդ. ԻՔՄ

27 Փետրուար 2021 21:19

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել

27 Փետրուար 2021 21:01

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է. Վահագն Ալեքսանյան

27 Փետրուար 2021 20:30
Մշակույթ

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Վատիկանի Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առաջին հիշատակության առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ինչպես հայտնում...

Կարդալ
Սպորտ

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

«Լոռի» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտի» դեմ խաղի (0-1) վերաբերյալ։ Վանաձորյան ակումբի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ