• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Մարտ 2021 15:19
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Wed
5 ° Thu
5 ° Fri
6 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ պատերազմական հանցանք գործած անձանց դեմ. Դևիդ Ֆիլիպս

Աշխարհում, Քաղաքականություն,
13 Փետրուար 2021 21:11

Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նշում է Դևիդ Ֆիլիպսը, ով Կոլումբիայի համալսարանում մարդու իրավունքների և խաղաղության հաստատման ծրագրի տնօրենն է և Artsakh Atrocities Project-ի (Վայրագություններ Արցախում նախագիծ) ղեկավարը:

«Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի հանցագործությունը նախապատրաստողների դեմ, ճանապարհորդական արգելք կիրառի նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, սառեցնի հաշիվները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է գործերը տրամադրի «Ինտերպոլ»-ին և կարմիր տեղեկագիր հրապարակի՝ նրանց ձերբակալելու պահանջով»,- նշել է Դևիդ Ֆիլիպսը:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը թուրքական զինուժի և սիրիացի վարձկանների աջակցությամբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: «Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում դիակները, գլխատում քաղաքացիներին, օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպես կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը: Անհրաժեշտ են պատժամիջոցներ մարդկության դեմ հանցանքներ և պատերազմական հանցագործություններ նախապատրաստողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Ֆիլիպսը: Նա պատմել է, թե ինչպես է Թուրքիան Սիրիայից և Լիբանանից շուրջ 2000 իսլամիստ ջիհադիստների տեղափոխել Ադրբեջան՝ հայերին սպանելու դիմաց պարգևատրումներ խոստանալով:

Ֆիլիպսը նշել է բոլոր ջիհադիստներին, ում ինքնությունը հայտնի է և ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել արցախյան պատերազմում հայերի դեմ իրականացվող պատերազմական հանցանքներում:

«Այս ջիհադիստներն ինքնուրույն չեն գործել: Լեռնային Ղարաբաղի գործողությունները ղեկավարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Իսկ դաշտային գործողություններն իրականացվել են թուրք հրամանատարների միջոցով»,- գրել է Ֆիլիպսը: Նա ընդգծել է, որ ջիհադիստ վարձկաններին Ադրբեջանն ամսական 2000 ԱՄՆ դոլար է վճարել:

Այս ընթացքում Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» նախագիծը հավաքագրել է բոլոր տվյալները պատերազմական հանցագործությունների և դրանց հեղինակների վերաբերյալ:

«Մենք գիտենք՝ ովքեր են այս հանցագործությունների հեղինակները: Սակայն մենք դեռևս չգիտենք` արդյոք Բայդենի ադմինիստրացիան աչք կփակի Արցախի կոտորածների վրա, թե դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկի»,- նշել է Ֆիլիպսը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որը կայուն է միայն ռուս խաղաղապահների շնորհիվ, շարունակում է պայթյունավտանգ մնալ:

«Պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը լավագույն ուղին է ադրբեջանցի ու թուրք անձնակազմերի, ինչպես նաև նրանց կից կործող ջիհադիստների կողմից մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Դևիդ Ֆիլիպսը:

Դևիդ Ֆիլիպսն ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես գլխավոր խորհրդական և արտաքին հարաբերությունների փորձագետ:

ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

02 Մարտ 2021 15:00

Նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ...

Էդմոն Մարուքյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին

02 Մարտ 2021 14:59

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին։  Նա, մասնավորապես, գրել...

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը․ իշխանական պատգամավոր

02 Մարտ 2021 14:56

Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը: Պատվիրակության անդամներն ունեցել են...

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ համաձայնության են եկել․ Արթուր Ղազինյանը՝ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին

02 Մարտ 2021 14:38

Իմ ունեցած տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին...

  • Լրահոս

ԱՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հանրային խնդիրներին առաջին արձագանքողը պետք է լինի․ Արայիկ Հարությունյան

02 Մարտ 2021 15:13

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

02 Մարտ 2021 15:00

Էդմոն Մարուքյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին

02 Մարտ 2021 14:59

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը․ իշխանական պատգամավոր

02 Մարտ 2021 14:56

Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել. նախարար

02 Մարտ 2021 14:51

Խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա․ Արմեն Մուրադյան

02 Մարտ 2021 14:47

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ համաձայնության են եկել․ Արթուր Ղազինյանը՝ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին

02 Մարտ 2021 14:38

Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել

02 Մարտ 2021 14:32

Քաղաքական հետապնդումները շարունակվում են․ Քաղաքապետարանի պաշտոնյան ահազանգում է

02 Մարտ 2021 14:18

Կազմակերպվելու է հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն․ ԱՆ

02 Մարտ 2021 14:07

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին փորձում են աշխատանքից ազատել․ Դավիթ Խաժակյան

02 Մարտ 2021 13:56

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել պետական տուրքը

02 Մարտ 2021 13:51

Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում. Էդմոն Մարուքյան

02 Մարտ 2021 13:38

Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

02 Մարտ 2021 13:29
Արցախ

ԱՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հանրային խնդիրներին առաջին արձագանքողը պետք է լինի․ Արայիկ Հարությունյան

02 Մարտ 2021 15:13

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Այս մասին...

Կարդալ
Քաղաքականություն

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

02 Մարտ 2021 15:00

Նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ