• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մարտ 2021 10:28
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
5 ° Wed
-1 ° Thu
-3 ° Fri
1 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայ ժողովուրդը  շատ փորձությունների  կարող է դիմանալ, բայց անհնար է նրան մշտապես զրկել մարտունակ ոգուց․ ՀՅԴ ԳՄ

Քաղաքականություն,
18 Փետրուար 2021 13:31

ՀՅԴ Գերագույն մարմինը Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարյուր տարի առաջ՝  ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցավ համաժողովրդական ապստամբություն: Փետրվարյան ապստամբության  պատճառը  ապազգային իշխանության  խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցությամբ,  խաղաղ  ճանապարհով  տիրանալով  իշխանությանը,  բոլշևիկյան  հեղկոմն  ունակ  չեղավ  ապահովելու երկրի ներքին կայունությունն ու զարգացումը: Մոլեռանդորեն տարված դրսից ներմուծված ցնորական գաղափարներով,  ապազգային այս ուժն անտարբեր գտնվեց աշնանը  թուրքերի կողմից  իրականացված ագրեսիայի  հետևանքով  երկրի կրած տարածքային կորուստների  և վիրավոր ժողովրդի  տառապանքի նկատմամբ:

Այն պայմաններում, երբ թուրքական զորքը դեռևս գտնվում էր հայրենիքի  փոքրացած տարածքում, իսկ Ադրբեջանը փորձում էր վերջնականորեն յուրացնել Արցախը, Նախիջևանը և տիրանալ  Զանգեզուրին, ապազգային  ուժի գլխավոր մտահոգությունն ու գործը հայրենիքի ազատության համար պայքարած  նախկին իշխանության  և զինվորականության  հալածանքն էր:

Բարձրագույն հրամանատարությամբ հանդերձ, աքսորվեց մոտ 1500 զինվորական: Երևանի բանտում հայ և թուրք դահիճների ձեռքով կացնահարվում ու գնդակահարվում էր երկրի ռազմաքաղաքական ու մտավորական  ընտրախավը:  Այս անելանելի  թվացող պայմաններում հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի  հանդուրժի իր ազատության և արժանապատվության ոտնահարումն ու երկրի բախտը օտարների քմահաճույքին թողնելը: Փետրվարի 18-ին, Դաշնակցության առաջնորդությամբ բարձրացնելով ապստամբության դրոշ, ժողովուրդն ազատագրեց Երևանը և երկրից դուրս վռնդեց  ապազգային արկածախնդիր հեղկոմին:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք պատմական կարևոր դասեր պարունակող  ազգային հիշարժան օրվա առիթով: Հավատում ենք, որ հայ ժողովուրդը  շատ փորձությունների  կարող է դիմանալ, բայց անհնար է մշտապես զրկել նրան  մարտունակ ոգուց, հանուն ազատության ու արժանապատվության սարեր սասանելու կամքից:  

Վստահ ենք, որ դժնդակ այս օրերը նույնպես  հաղթահարվելու են,  և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան»:

Tags: ՀայտարարությունՀՅԴ ԳՄՓետրվարյան ապստամբության 100-ամյակ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

09 Մարտ 2021 10:25

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու...

Հեռախոսազրույց՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

09 Մարտ 2021 10:15

Մարտի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Այս մասին հայտնում են...

Մամուլի տեսություն․ Գասպարյանը ցանկացել է բանակը հանել փողոց, Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է

09 Մարտ 2021 09:53

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, անգամ նման հրաման է տվել...

Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

09 Մարտ 2021 09:50

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Facebook-ի էջում գրել է․  «Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել...

  • Լրահոս

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

09 Մարտ 2021 10:25

Հեռախոսազրույց՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

09 Մարտ 2021 10:15

Արցախի մի շարք շրջաններում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 10:00

Մամուլի տեսություն․ Գասպարյանը ցանկացել է բանակը հանել փողոց, Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է

09 Մարտ 2021 09:53

Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

09 Մարտ 2021 09:50

«Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում»․ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ներկայացրել

09 Մարտ 2021 09:33

Հոսանքի երկարատև անջատումներ Երևանում և մարզերում

09 Մարտ 2021 09:28

Լարսը փակ է․ ռուսական կողմում մոտ 270 բեռնատար է կուտակվել

09 Մարտ 2021 09:20

Կողոպտել են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը

09 Մարտ 2021 09:06

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Թուրքիան ուժեղացնում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ էներգետիկ ոլորտում

08 Մարտ 2021 23:02

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը եղել է Դիանա Աբգարը. ԱԳՆ 

08 Մարտ 2021 22:52

Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս

08 Մարտ 2021 22:42

ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին

08 Մարտ 2021 22:19
Քաղաքականություն

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

09 Մարտ 2021 10:25

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու...

Կարդալ
Քաղաքականություն

Հեռախոսազրույց՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

09 Մարտ 2021 10:15

Մարտի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Այս մասին հայտնում են...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ