• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Մարտ 2021 12:52
  • 497.14
  • 588.86
  • 6.47
8 °c
Երևան
3 ° Tue
4 ° Wed
0 ° Thu
-2 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն. Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից 3 մարդու են ազատել

Հասարակություն, Քաղաքականություն,
19 Փետրուար 2021 09:42

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրա­ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տե­ղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրա­վական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը»:

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել»:

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ այսպես կոչված, Թաղման բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ է նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի եղբոր փեսան։ Մեր տեղեկություններով, Մարությանն ամեն ինչ անում է, որ այս յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը, սակայն մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 թեկնածու, ուստի թեժ մրցակցություն է սպասվում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը»:

«Ժողովուրդ»-ը գրում է. «Կարծես, թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմա­նը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն»:

«Ժամանակ»-ը գրում է. «Հանրակրթական դպրոցներում կրճատումների ալիքը շարունակվում է: Մեր տեղեկություններով՝ կրճատում են ուսմասվարներին. որտեղ երկու ուսմասվար կա, թողնում են մեկին: Սա հիմնականում բացատրվում է դպրոցների ֆինանսավորման կրճատմամբ»: 

Tags: Ինչ են գրում թերթերըՄամուլի տեսություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Դուք ազգապահպան առաքելություն ունեք․ նախագահի շնորհավորանքը

08 Մարտ 2021 11:36

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում...

Ալիևի հայտարարությունները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար․ պատգամավոր

08 Մարտ 2021 11:27

Ադրբեջանի բռնապետ ղեկավարը շարունակ պնդում է, որ հակամարտություն այլևս չկա, մինչդեռ տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ...

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց զավակները, ամուսիններն ու եղբայրները պատերազմում ընկան․ վարչապետ

08 Մարտ 2021 11:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։ «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի...

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օր

08 Մարտ 2021 10:29

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի՝ մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է...

  • Լրահոս

Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի կամ այլ երկրներ․ Պարսյան

08 Մարտ 2021 12:52

Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ․ ՏԿԵՆ

08 Մարտ 2021 12:18

Դուք ազգապահպան առաքելություն ունեք․ նախագահի շնորհավորանքը

08 Մարտ 2021 11:36

Ալիևի հայտարարությունները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար․ պատգամավոր

08 Մարտ 2021 11:27

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց զավակները, ամուսիններն ու եղբայրները պատերազմում ընկան․ վարչապետ

08 Մարտ 2021 11:04

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք

08 Մարտ 2021 10:56

Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը․ ԱԻՊԾ

08 Մարտ 2021 10:51

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օր

08 Մարտ 2021 10:29

Անփոխարինելի է կնոջ դերն ընտանիքի ամրության գործում․ Գարեգին Բ

08 Մարտ 2021 10:25

Չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

08 Մարտ 2021 09:51

Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում

08 Մարտ 2021 09:30

Լարսի ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա

08 Մարտ 2021 09:15

Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի

08 Մարտ 2021 00:20

Նաիրին հրաժարվել է գերի ընկնելուց, hասցրել է հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել․․․․․․

08 Մարտ 2021 00:09
Տնտեսություն

Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի կամ այլ երկրներ․ Պարսյան

08 Մարտ 2021 12:52

Իրանը վաղուց անջատված է դոլարային փոխանցումների SWIFT համակարգից, նույնիսկ մեծ ցանկության դեպքում Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի կամ...

Կարդալ
Մարզեր

Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ․ ՏԿԵՆ

08 Մարտ 2021 12:18

Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։  Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ