• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Մարտ 2021 17:07
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
4 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության լուծում․ Այվազյան

Քաղաքականություն,
23 Փետրուար 2021 11:04

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի վերադասավորումներ։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Ըստ նախարարի, սակայն, այդ գործընթացն ամբողջությամբ չի բյուրեղացվել, և նա դեռ չի շտապում որևէ գնահատական հնչեցնել։

Այդուհանդերձ, Արա Այվազյանն արձանագրեց, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնությունը։

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացներում  ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի նկրտումները։

«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովվումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում»,- նկատեց նախարարը և հավելեց, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը։

Նա նշեց, որ իրենք հանձնառու են կարգավորման վերսկսմանը, սակայն, դրա համար նախ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր։ Իսկ դրանք, ըստ Այվազյանի, ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն։

«Դա է վկայում Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար մասի չկատարմամբ, որը, մասնավորապես, նկատվում է գերիների՝ հայրենիք վերադարձնելու խոչընդոտների ստեղծմանը։ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է։ Մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը։ Տարածաշրջանում ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահությունը»,- շեշտեց նա։

Արա Այվազյանն, անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հարցին, ընդգծեց, որ այն պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։

Tags: ԱԳՆ նախարարԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովԱրա Այվազայան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում: Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական...

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական...

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը: Մեր բարեկամ երկրի այս ավիաընկերությունը գտնվում է միջազգային...

Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:26

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն ժամանած ԱԺ պատգամավոր և ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն ու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը...

  • Լրահոս

Եղանակն աստիճանաբար կտաքանա

05 Մարտ 2021 17:05

Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը նույնպես այսօր են ծնվել

05 Մարտ 2021 16:55

Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում

05 Մարտ 2021 16:35

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

Թմրամիջոցի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. ՔԿ

05 Մարտ 2021 15:44

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

05 Մարտ 2021 15:25

Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար (տեսանյութ)

05 Մարտ 2021 15:24

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

05 Մարտ 2021 15:01

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 

05 Մարտ 2021 14:52

Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

05 Մարտ 2021 14:26
Երևան

Եղանակն աստիճանաբար կտաքանա

05 Մարտ 2021 17:05

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:...

Կարդալ
Զինված ուժեր

Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը նույնպես այսօր են ծնվել

05 Մարտ 2021 16:55

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:   Հետաքրքիր զուգադիպությամբ այդ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ