• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Ապրիլ 2021 22:19
  • 532.78
  • 633.58
  • 6.9
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
12 °c
Երևան
11 ° Mon
10 ° Tue
12 ° Wed
14 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր․ Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին

Հայաստան, Քաղաքականություն,
25 Փետրուար 2021 22:09
ShareShareTweet
Наш Telegram

Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին․
««Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ,
Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում:

Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար:

Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ: Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք ստանձնեցիք իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը:
Ցավոք, եղավ ճիշտ հակառակը:

Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր:

Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը:

Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու:

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա:
Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը:

Հ.Գ. Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը»:

Tags: Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին

Առնչվող Նորություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է

11 Ապրիլ 2021 20:32

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում 18:20-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ:  Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ  ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

11 Ապրիլ 2021 18:43

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ...

Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան

11 Ապրիլ 2021 16:38

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է. «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից...

Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ նոր պայմանավորվածության մասին 

11 Ապրիլ 2021 15:58

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում: Երևանն այդ դեղամիջոցից մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք...

  • Լրահոս

Հայաստանը կատարյալ մեկնարկ ունեցավ. Կապառոսի հարցազրույցը՝ FIFA-ին

11 Ապրիլ 2021 22:00

Միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարն ահաբեկչության դրսևորում է. պաշտոնական արձագանք՝ Իրանից

11 Ապրիլ 2021 21:23

Ինչպե՞ս է վարորդը մեքենայի տակ գցում շանը. Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

11 Ապրիլ 2021 21:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է

11 Ապրիլ 2021 20:32

Մահացել է Հարություն վարդապետ Պզտիկյանը

11 Ապրիլ 2021 20:10

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի տրակտորիստի ուղղությամբ. պատգամավոր

11 Ապրիլ 2021 19:45

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

11 Ապրիլ 2021 19:11

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ  ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

11 Ապրիլ 2021 18:43

Վթար՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

11 Ապրիլ 2021 18:20

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ)

11 Ապրիլ 2021 17:55

Դոլարի, ռուբլու և եվրոյի գները՝ այսօրվա դրությամբ

11 Ապրիլ 2021 17:30

Ազգային ժողովի այգում նշվել է ճապոնական Հանամին (լուսանկարներ)

11 Ապրիլ 2021 17:00

Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան

11 Ապրիլ 2021 16:38

Եվրոպայի առաջնությունում ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդ տեղում է

11 Ապրիլ 2021 16:25

Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ նոր պայմանավորվածության մասին 

11 Ապրիլ 2021 15:58

Քարդաշյանի լուսանկարները՝ երեխաների հետ

11 Ապրիլ 2021 15:30

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. պոկում վարժությունից հետո Արփինե Դալալյանը 6-րդն է

11 Ապրիլ 2021 15:04

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

11 Ապրիլ 2021 14:40

Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռներ գնելու գործարքը

11 Ապրիլ 2021 14:20

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

11 Ապրիլ 2021 13:54

Ասկերանի շրջանի տնամերձ հողամասերից մեկում գնդիկաբեկորային ռումբ է հայտնաբերվել

11 Ապրիլ 2021 13:35

Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 420 բեռնատար է կուտակվել

11 Ապրիլ 2021 13:22

Իրանի ատոմային օբյեկտներից մեկում վթար է տեղի ունեցել

11 Ապրիլ 2021 13:00

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել

11 Ապրիլ 2021 12:38

Վաղը հայ գերիների հարցերով Եվրախորհրդարանի հատուկ քննարկումն է լինելու. ՄԻՊ 

11 Ապրիլ 2021 12:25

Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով. քաղաքագետ

11 Ապրիլ 2021 12:10

Կառավարությունն ԱԺ-ից հետ է վերցրել ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը. Արման Թաթոյան

11 Ապրիլ 2021 11:20

Կորոնավիրուսի 650 նոր դեպք է հաստատվել Հայաստանում

11 Ապրիլ 2021 11:03

Հայ կնոջ կերպարը փորագրանկարներում և բացիկների վրա. եզակի ցուցահանդես է բացվել Գյումրիում

10 Ապրիլ 2021 23:03

ԲԿՄԱ-ն ջախջախեց Շիրակ-2-ին

10 Ապրիլ 2021 22:56

Նևադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով

10 Ապրիլ 2021 22:41

Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից

10 Ապրիլ 2021 22:27
Սպորտ

Հայաստանը կատարյալ մեկնարկ ունեցավ. Կապառոսի հարցազրույցը՝ FIFA-ին

11 Ապրիլ 2021 22:00

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ  Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել FIFA.com-ին ու խոսել նաև Հայաստանի հավաքականի ներկայիս ուղու և հաջողությունների...

Կարդալ
Տարածաշրջան

Միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարն ահաբեկչության դրսևորում է. պաշտոնական արձագանք՝ Իրանից

11 Ապրիլ 2021 21:23

Այսօր տեղեկացրել էինք, որ Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանցում վթար է տեղի ունեցել: Վթարը տեղի էր ունեցել Իրանի Նաթանզե քաղաքի...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` info@armeniatoday.news
Գովազդի հարցերով՝ ads@armeniatoday.news

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ