Մոսկվայում մեկնարկեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ՝ ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։