«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 22-ին կանկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։
Մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատմեց, որ 2011 թվականի Տոլմայի առաջին փառատոնը շատ հապճեպ էր ստացվել, հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ նա խոսում էր, իբր, հայերի կողմից իրականացված կեղծիքների մասին։