ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ ներդրած ջանքերին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լոնդոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ և բազմակողմ համագործակցությանը։
Ստոլտենբերգը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը:
«Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով
Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող...