Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»:
Նշենք, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից:
Ելնելով բեկորների տեղակայությունից՝ ինքնաթիռը բախվել է ժայռին: Դրանում եղել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա. ոչ ոք չի փրկվել:
Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին։