Հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական Նուբար Աֆեյանին պատկանող «Մոդերնա» ընկերությունը հաստատել է հուլիսին կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսելու մասին լուրերը, գրում է reuters-ը:
Նշվում է, որ հուլիսին 30 հազար կամավորների շրջանում կփորձարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Կամավորների մի մասը ենթարկվելու է պլացեբո (խմբ. այսինքն՝ ակտիվ նյութ չպարունակող) փորձարկման: Մյուս մասին ներարկվելու է 100 մգ պատվաստանյութ, որը համարվում է «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»:
Փորձարկումների երրորդ փուլը, ինչպես նախորդները, կանցկացվեն ԱՄՆ առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ:
Նշվում է նաև, որ 3-րդ փուլը սկսելու համար արդեն արտադրվել է բավարար չափով պատվաստանյութ: