Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան։ Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:
«Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»,- ասվում է հրապարակման մեջ:
Deutsch ⬇️Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց ՀայաստանՀուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների…
Опубликовано Embassy of the Republic of Armenia to the Federal Republic of Germany Понедельник, 13 июля 2020 г.