«Համացանցում ակտիվորեն տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների»։
Այս մասին հայտարարություն է տարածել Այրվածքաբանության ազգային կենտրոնը։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116202…»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիական անձանց եւ զինծառայողների համար բուժօգնությունը, ինչպես նաեւ հետագա վերականգնողական բուժումը Հայաստանում տրամադրվում են անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Իսկ Հայաստանի բժշկական կենտրոններում և հիմնարկներում պատերազմի հետևանքով վիրավորված և տուժած անձանց բուժման անհնարինության դեպքում արտերկրում հետագա բուժման բոլոր ծախսերը հոգում է պետությունը։