Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը:
Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերալ հարցեր: Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, և նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել»,-ասված է հաղորդագրության մեջ։