Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բանակի օրվան և այդ առիթով ուղերձ է հղել։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, որոնք ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության: Սակայն, անհավասար մարտերում բազմաթիվ կորուստեր ունեցանք, ինչի համար խորապես ցավում ենք ու մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին:
Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին, զօրուգիշեր պայքարել նրանց կյանքի համար, կազմակերպել վիրավորների տեղափոխումն ու բուժօգնությունը: