Ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն այսօր կդառնար 90 տարեկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:
«Վստահված բոլոր պաշտոններում առողջապահության հմուտ կազմակերպիչն աշխատել է մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ՝ ներդնելով համակարգի զարգացմանն ուղղված նոր ու առաջադեմ մոտեցումներ։
Էմիլ Գաբրիելյանը համաշխարհային ճանաչում վայելող գիտնական էր: Նա մի շարք ակադեմիաների, գիտական խորհուրդների և առողջապահական միությունների անդամ էր:
Նա պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և կոչումներով, արժանացել միջազգային բարձր տիտղոսների: Էմիլ Գաբրիելյանն առաջինն էր, որ առողջապահության և մարդկության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում նշանակալի վաստակի համար 1999 թվականին արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կալինգա» միջազգային մրցանակի դափնեկրի կոչմանը:
Հեղինակավոր գործչի հիշատակը վառ է և նրա մեծահամբավ անունը երբեք չի մոռացվի»,-նշված է հաղորդագրության մեջ: