Առողջապահության նախարարությունն աշխատում է գնահատել բոլոր առաջարկվող պատվաստանյութերը և իր մասնագիտական կարծիքի մեջ ներառել է նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առաջիկայում արդեն կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու պատվաստանյութերը»,-շեշտեց նախարարը։
Իսկ թե երբ է Հայաստանում սկսվելու կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը՝ նա պատասխանեց․
«Ակնկալում ենք արդեն մարտից ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար։ Որոշվել են ռիսկային խմբերը։ Ըստ այդ հրամանի՝ ռիսկային խմբերում ներգրավված մարդիկ պատվաստվելու առաջնահերթություն են ունենալու։ Հայաստանը դեռ ոչինչ չի ներկրել։ Մենք աշխատում ենք մի քանի հարթակներում՝ ունենալու լավագույն տարբերակները»։