Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հրապարակել է առաջիկայում բացվելիք պրոթեզարանի նախագծի լուսանկարները:
«Զինվորների պրոթեզարանն այսպիսին է լինելու:
Ի դեպ, կարևոր փաստ, Զինվորի Տանը ուսում ստացած զինվորն է նախագծել տղաների պրոթեզարանը»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում՝ «Զինվորի Տանը», շուտով կբացվի պրոթեզարան: